Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին «Բուշերի» ատոմակայանի տարածքի հրետակոծության մասին

Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ այսօր առավոտյան «Բուշերի» ատոմակայանի մոտակայքում արկային հարված է տեղի ունեցել։

«Իրանը այսօր առավոտյան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է «Բուշերի» ատոմակայանի մոտակայքում տեղի ունեցած արկային հարվածի մասին, որը վերջին շաբաթների ընթացքում չորրորդ նմանատիպ միջադեպն է», – գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Իրանի «Բուշերի» ատոմակայանի տարածքը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներինն, աշխատակիցներից մեկը զոհվել է։

Leave a Comment