
ՀՀԿ 18-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.
«Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։ 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել և վախեցած թաքնվել է բունկերում։
Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտուն տեսքը, որ նա փախչի կառավարության իր աշխատասենյակից, միայն մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը»։