ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ բազաների ուղղությամբ ավելի քան 100 hրթիռ արձակելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը հայտարարել է 100 ծանր հրթիռի, անօդաչու թռչող սարքերի և առնվազն 200 ռեակտիվ արկի կիրառմամբ Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Համակցված գործողություններ են իրականացվել Էյլաթում, Թել Ավիվում և Բնեյ Բրակում գտնվող թիրախների ուղղությամբ՝ ընդդեմ սիոնիստական ​​ահաբեկչական ռեժիմի ռազմական օբյեկտների և ուժերի կուտակումների»,- գրված է հայտարարության մեջ։ … Read more

Դատարանը Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ոչ իրավաչափ է համարել

Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել. գրել է փաստաբան Հարութ Ակլունցը։ «Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը: Շնորհավորում եմ բոլորիս … Read more

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով 30 քննիչ նշանակվել է տարբեր ստորաբաժանումներում

2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։ Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց: Քննչական կոմիտեի … Read more

Սաուդյան Արաբիան և Կատարը հայտնել են ԱԹՍ-ներ խոցելու մասին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը վերջին ժամերի ընթացքում խոցել և ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Իր հերթին Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ին երկրի … Read more

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը. Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝ Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է … Read more

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի Քոչարյանի ժամանակները»․ Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատական իշխանությունն ու իրավապահ համակարգը մնացել են քոչարյանի ժամանակներում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ հաստատուն քայլերով գլորվում է դեպի այդ ժամանակները։Միակ տարբերությունը, որ քաղհասարակությունն էլ է արդեն հաշտ այս վիճակի հետ։ Ու ելնելով այսօրվա վիճակից՝ ընտրություններին ժողովուրդը պարզապես կհաստատի, որ ախրանիկները պետք է մարդ ծեծեն, գցեն … Read more

Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատուն Իսրայելի կառավարությունն է. Էրդողան

Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատուն, որը ոչ միայն մեր տարածաշրջանը վերածել է ավերածությունների վայրի, այլև ծանր տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության վրա, Իսրայելի կառավարությունն է, որը կախված է հակամարտություններից, քաոսից և ճգնաժամից։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Չպետք է մոռանալ, որ պատերազմում թափված … Read more

18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, այս գործն արդեն իրավաբանության հետ կապ չունի, իրավաբանությունից կտրվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպանները: «Այսօր ես հրապարակել եմ տեսագրությունը, թե ոնց է թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում … Read more

Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. անգամ չեն սպասել, որ մայրը բժշկական փաստաթղթեր ներկայացնի

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը և Լուսինե Մարտիրոսյանը, ովքեր Էջմիածին ԲԿ-ում են։ Նրանց փոխանցմամբ՝ անգամ հիվանդությունների մասին փաստաթղթերին չեն սպասել՝ ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

Իրանի կողմից արձակված հրթիռների վրա հայտնվել է հատուկ գրություն

Իրանի կողմից արձակված հրթիռների վրա հայտնվել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի պատկերները՝ նրա «Իսրայելը խոսքերով չի հասկանում. նրա հետ պետք է ուժով խոսել» գրությամբ։ Քաղաքական իսլամի հիմնադիր համարվող Էրբաքանը Թուրքիան ղեկավարել է 1996-97 թվականներին, նա աչքի էր ընկնում խիստ հակահրեական հռետորաբանությամբ, սիոնիզմի և Իսրայելի կոշտ քննադատությամբ։