Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով 30 քննիչ նշանակվել է տարբեր ստորաբաժանումներում

2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նորանշանակ քննիչների հետ արդեն իսկ ավանդույթ դարձած հանդիպումները՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը քննիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ղեկավար անձնակազմի հետ:

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Քննչական կոմիտեի անձնակազմի համար սահմանված չափորոշիչներին՝ շեշտելով, որ քննիչների աշխատանքը միշտ տեսանելի է՝ սկսած կարգապահությունից մինչև քրեական վարույթների քննության որակ:

Կարևորելով քաղաքացիների բողոքների նկատմամբ հետևողականությունը՝ Արթուր Պողոսյանը նորանշանակ քննիչներին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, համբերատար՝ անկախ վերջիններիս կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից:

Leave a Comment