
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատական իշխանությունն ու իրավապահ համակարգը մնացել են քոչարյանի ժամանակներում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ հաստատուն քայլերով գլորվում է դեպի այդ ժամանակները։
Միակ տարբերությունը, որ քաղհասարակությունն էլ է արդեն հաշտ այս վիճակի հետ։
Ու ելնելով այսօրվա վիճակից՝ ընտրություններին ժողովուրդը պարզապես կհաստատի, որ ախրանիկները պետք է մարդ ծեծեն, գցեն ավտոյի տակ ու չպատժվեն, մացոները պետք է կատարեն իշխանության ցանկություններն ու այդ ամեն ինչը պետք է քողարկվի դեպի Եվրոպա գնալու ցանկությամբ ու եվրոպական ինստիտուտների թողտվությամբ։
Նախկինում քաղմեկնաբանները կգրեին նաև, որ Պուտինի հանդիպման օրը Փաշինյանն ուղերձ է հղում Մոսկվային»։