Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (թարմացված)
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։56-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ ժամը 14:40-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։