ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը բլոտ է խաղացել գյուղացիների հետ

Քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզում բլոտ է խաղացել գյուղացիների հետ։ «Մարջով եմ խաղալու։ Ձեր գինին, իմ արաղը կամ կոնյակը», – ասել է Ծառուկյանը Խաղում նա պարտվել է և գյուղացիներին կոնյակ հյուրասիրել։

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան

«ՀԷՑ-ը խլելու գործընթացը քաղաքական է ամբողջովին, որն ապացուցվեց դատավարության ժամանակ»,- ասուլիսի ժ-ամանկ ասել է «ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Ընդհանուր առմամբ ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված: Կոնկրետ այս դեպքում իրենք պարտվել են ու պարտվել են 100 տոկոսով, որովհետև մենք բացի օրինակները բերելուց, այսքան ժամանակ հիմնավորելուց, ապացուցելուց, իրենց … Read more

Երբ ՊՊԾ ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, կարող է ուժ գործադրել. Փաշինյանը՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

1lurer.am Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում իր ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, որով անցնում է երեք մեղադրյալ, մեկը կալանքի տակ է:   Անդրադառնալով միջադեպից հետո Պետական պահպանության ծառայության աշխատակցի գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք գնահատելն իր գործառույթը չէ:   «Երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, … Read more

13:12 | Ո՞նց կարելի է արդարացնել ասպատակումները ՀԱԵ նկատմամբ, հիբրիդային պատերազմի առաջամարտիկը Փաշինյանն է. Կարապետյանց

13:12 | Ո՞նց կարելի է արդարացնել ասպատակումները ՀԱԵ նկատմամբ, հիբրիդային պատերազմի առաջամարտիկը Փաշինյանն է. Կարապետյանց

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։ Դեյվիդ Ալենը շնորհակալություն … Read more

7 միլիոն իրանցի հենց հիմա պատրաստ է զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը․ Ղալիբաֆ 

Հենց հիմա, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում, երկրով մեկ ծավալված հզոր ազգային արշավը հավաքել է մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր հայրենիքը․ սոցցանցի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ դիմելով ԱՄՆ-ին։ «Թույլ տվեք ձեզ ի խորոց սրտի մի բան ասել՝ … Read more

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին — MediaNews

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է ապրիլի 2-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 374.61 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 379 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 429.20 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 439.67 դրամը։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.60 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.83 դրամը:   Մի մոռացեք … Read more

ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաև երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։ Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին և զարգացման հեռանկարներին։ Նշվել է, որ լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են … Read more