
Ի՜նչ վեհ է հնչում, չէ՞, «Բառիգի» հոխորտանքը: Գիտե՞ք՝ ինչու է հոխորտանք ասվածը, հոխորտանք է, քանի որ բոլորն են հիշում 2021-ը. բանակը, ըստ էության, պատրաստ էր Նիկոլի հարցերը լուծել, սակայն հանկարծ ստացվեց Թուրքիայի արձագանքը, ու Նիկոլը կարողացավ վերարտադրվել: Թուրքիան հասկացրել էր, որ եթե Նիկոլի վերարտարդության հետ հայ ժողովուրդը չհաշտվի, Անկարան զորք կմտցնի: Այսինքն՝ հենց հիմա Նիկոլն իշխանության է բացառապես Անկարայի «դաբրոյի» շնորհիվ՝ «դաբրո», որի հեռահար նպատակն է ՀՀ-ի լուծարումը:
Այս մասին, իհարկե, բառիգները չեն խոսում, չեն ցանկանում, որ մարդիկ հիշեն տարիներ առաջ տեղի ունեցածը, քանի որ հանրության մոտ թուրքի պատվերով «սուվերեն» են խաղում՝ լիարժեք, անկախ ղեկավաության տպավորություն թողնելու, իսկ վերարտադրվելուց հետո իրենց իրական դեմքն են ազատորեն ցույց տալու՝ ընկնելով թուրքերի տակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: