Պատմության մեջ առաջին անգամ ՀՊԼ-ը ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն գրանցել է պատմական արդյունք:

Նա դարձել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

​Ֆայուլուն այս հաջողությանը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի կազմում:

​Մունդիալի ուղեգրի համար մղվող միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակչում Կոնգոյի ընտրանին նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել Ճամայկայի հավաքականի նկատմամբ: Դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն ընդգրկված է եղել հաղթանակ տոնած հավաքականի հայտացուցակում:

​Այս հաղթանակի արդյունքում Կոնգոյի ԴՀ-ի հավաքականը 52 տարվա դադարից հետո իրավունք է ստացել հանդես գալու աշխարհի առաջնությունում:

Leave a Comment