«Մուտի Ուելնես»-ը դատական հայցով պահանջում է անվավեր ճանաչել կառուցապատման իրավունքից զրկելու վերաբերյալ որոշումը

Հունիսի 8-ին Երևանի քաղաքապետը որոշում է ընդունել «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին», որը վերաբերում է  Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին»  պայմանագրին։ Այսպիսով «Մուտի Ուելնես»-ը զրկվել էր կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին: Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ օգոստոսի … Read more

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները Էջմիածնում են

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները Էջմիածնում են։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի տարածած տեղեկատվությունից։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի 9-րդ գումարման առաջին նիստի ընթացքում ընդդմիադիր 2 խմբակցությունները հայտնել էին, որ երեկոյան այցելելու են Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու։

Ծննդօգնությունից մինչև սրտի վիրահատություններ․ առողջապահությանը լրացուցիչ 7,3 մլրդ դրամ կհատկացվի

 Iravaban.net-ը  ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 30-ի նիստի չզեկուցվող նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7,309 մլրդ դրամ վերաբաշխել առողջապահական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար։ Միջոցներն ուղղվելու են մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների մարմանը, ինչպես նաև ծառայությունների շարունակականության և հասանելիության ապահովմանը։ Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» … Read more

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի համար պատասխանատվությունը կխստացվի․ նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի և նրանց պաշտպանության իրավական մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով։ Նախագծով նախատեսվում է խստացնել քրեական պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվում է երեխայի նկատմամբ վստահության, խնամքի, … Read more

Կառավարությունը ՔԿ ծառայության համար 37,8 մլն դրամի տեխնիկա և սարքավորումներ կգնի

Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանց ֆինանսական միջոցների նախատեսման, հայտարարվել էին գնման ընթացակարգեր, որոնց հաղթող կազմակերպությունների հետ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը կնքել է և նախատեսում է կնքել գնման պայմանագրեր, … Read more

ՆԳՆ․ Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Մուրացանի փողոցի գործով հետախուզվողները

Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Շրջակա միջավայրի նախարարությունը կթարմացնի օդի վրա վնասակար ազդեցություն ունեցող կազմակերպությունների ցանկը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող և պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների նոր ցանկը։ Նախագծով նախատեսվում է տարեկան վարչական վիճակագրական տվյալների հիման վրա թարմացնել այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալները … Read more

Մյասնիկյան պողոտայի վթարի գործով մեղադրյալը կազատվի տնային կալանքից․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է: «Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դատարանի որոշման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից Iravaban.net-ին  հայտնեցին, որ այն բողոքարկվելու է:

Գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել

Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից: Հայտնաբերվել է 1 կիլոգրամ և 750 գրամ տարողությամբ 6 ապակյա տարա՝ ամբողջությամբ լցված դեղնականաչավուն, մանրացված և չորացված զանգվածով, կանեփի 40 կանաչ բույս, ինչպես նաև մոխրացած հետքերով … Read more

ԿԳՄՍՆ-ն փոխում է մարզերում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը

Iravaban.net-ը ուսումնասիրել է   e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագծերից ԿԳՄՍ նախարարության հերթական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխել մարզերի պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը»։ Միջոցառմանիրականացման անհրաժեշտությունը և նպատակը.    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Կարգավորմանընթացիկիրավիճակը և առկա խնդիրները. Հայաստանի … Read more