ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրություններից հետո կայքի խափանման պատճառը

Հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ https://www.elections.am/-ի աշխատանքում արձանագրված խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնվածությամբ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասացին ԿԸՀ-ից։ Ընտրությունների ավարտից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դիտորդներ և լրագրողներ միաժամանակ փորձել են մուտք գործել ԿԸՀ պաշտոնական կայք՝ հետևելու քվեարկության նախնական արդյունքներին և ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակվող … Read more

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլը․ ե՞րբ է անցկացվում, ովքե՞ր են մասնակիցները

Ընտրական օրենսգրքի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սահմանված կարգով և ժամկետում ամփոփում  ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին. 2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին. 3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին. 5) Ազգային … Read more

Պետությունը կարող է ներել մինչև 5 մլն դրամի պարտքեր․ ո՞ւմ կվերաբերի ֆինանսական աջակցությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության մայիսի 27-ի չզեկուցվող որոշումը, որով նախատեսվում է մինչև 5 մլն դրամի պարտավորությունների ներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի շարք ֆիզիկական անձանց համար՝ դրանք ձևակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն։Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը. ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով սահմանվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա … Read more

Հանրապետության տոնին նվիրված հուշամեդալ՝ Ֆեմիդայի և հայկական զարդանախշերի պատկերով

Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համակարգի շարունակական զարգացումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության հիմնասյուն, հայտնում են նախարարությունից։ Հուշամեդալի դիմերեսին պատկերված է նախարարության կենտրոնական շենքը՝ որպես ոլորտում բարեփոխումներ իրականացնող պետական մարմին, իսկ դարձերեսին՝ Ֆեմիդան, որը հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության խորհրդանիշ։ Հուշամեդալը երկու կողմերից զարդարված է … Read more

Ոստիկանության գվարդիայի հրամանատարն ու ՆԳՆ այլ ծառայողներ այսօր պարգեւատրվել են

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է․ Ներքին գործերի նախարարության … Read more

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. ԷՆ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) – https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/): Ըստ գերատեսչության՝ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան … Read more

ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ տեղի կունենա նախարար Միրզոյանի ասուլիսը:

ԲԴԽ֊ում քննարկվել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքները

Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքները։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Անահիտ Աբրահամյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը հանդիպել են «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի իրականացումը գնահատող փորձագիտական թիմի ղեկավար Բունաֆշա Գուլակովայի և փորձագետ Արմեն Մելքումյանի հետ։ Հանդիպմանը … Read more

Շարունակվում է Լևոն Քոչարյանի գործով դատական քննությունը․ դատարանը լսեց նոր վկայի ցուցմունքը

Շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը, որի հերթական նիստում դատարանը լսեց ոստիկանության ծառայողներից ևս մեկի ցուցմունքը։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել Լևոն Քոչարյանը, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն … Read more