Կառավարությունը ՔԿ ծառայության համար 37,8 մլն դրամի տեխնիկա և սարքավորումներ կգնի

Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանց ֆինանսական միջոցների նախատեսման, հայտարարվել էին գնման ընթացակարգեր, որոնց հաղթող կազմակերպությունների հետ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը կնքել է և նախատեսում է կնքել գնման պայմանագրեր, մասնավորապես.

  1. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի կարիքների համար թվով 9 հատ բջջային հեռախոսների ձեռքբերում, որը նախատեսված է ժամանակակից թարգմանչական ծրագրեր և գործիքներ կիրառելու համար, գնման ընթացակարգի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/31», հաղթող մասնակից՝ «Էյչ Գրուպ» ՍՊԸ, որի հետ 21.04.2026թ.-ին կնքվել է N ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/31-1 գնման պայմանագիր, ընդհանուր գումարը՝ 1,058,400 ՀՀ դրամ:

Վերը նշված բջջային հեռախոսների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում  պահող օտարերկրյա քաղաքացինների հետ անհրաժեշտ է ապահովվել արդունավետ հաղորդակցություն:

  1. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի կարիքների համար թվով 100 հատ ռացիանների ձեռքբերում, գնման ընթացակարգի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/36», հաղթող մասնակից՝ «Ինջենիո» ՍՊԸ, որի հետ 07.05.2026թ.-ին կնքվել է N ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/36-1 գնման պայմանագիր, ընդհանուր գումարը՝ 3,600,000 ՀՀ դրամ: Սակայն հաշվի առնելով ֆինանսական միջոցների հնարավորությունը նախատեսվում է ձեռքբերել 1,800.0 հազ. դրամիռացիաներ:

Վերը նշված ռացիանների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պահպանության և անվտանգության ապահովման բաժինների աշխատակիցների միջև ծառայության ընթացքում անհրաժեշտ է ապահովվել անխոչընդոտ հաղորդակցություն:

  1. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կարիքների համար ժամանակի հսկողության սարքերի համակարգի ձեռքբերում, գնման ընթացակարգի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/30», հաղթող մասնակից՝ «Ինսետ» ՍՊԸ, որի հետ 10.04.2026թ.-ին կնքվել է N ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/30-1 գնման պայմանագիր, ընդհանուր գումարը՝ 2,428,000 ՀՀ դրամ:

Վերը նշված ժամանակի հսկողության սարքերի համակարգի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատանքի ներկայանալու ժամանակի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով:

  1. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կարիքների համար՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների կազմակերպման նպատակով,  մարզական գույքի և կահույքի ձեռքբերում (բռնցքամարտի պարկ-5 հատ, գիր 16 կգ- 10 հատ, գիր 32 կգ- 4 հատ, բասկետբոլի շիթ/հավաքածու – 6 հատ,  մեխանիկական վազքուղի-5 հատ, մեխանիկական մետաղական հեծանիվ-5 հատ, մարզման անիվ-10 հատ, փափուկ աթոռ-15 հատ, գրասենյակային գրատախտակ/ֆլիպչարտ/-10 հատ), գնման ընթացակարգի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/42», հաղթող մասնակիցներ՝ «Էքսկլյուզիվ» ՍՊԸ, «Սմայլ Գրուպ» ՍՊԸ, «Լիդեր Սպորտ» ՍՊԸ, «Տիգման Գրուպ» ՍՊԸ և «Հ.Սմբատ» ՍՊԸ որոնց հետ նախատեսվում է կնքել թվով 5 հատ գնման պայմանագրեր: Նշված թվով հինգ գնման պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է՝ 2,671,400 ՀՀ դրամ:

Վերը նշված մարզական գույքի և կահույքի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից՝ որպես պատասխանատու ստորաբաժանում, ներկայացվել է մարզական գույք և կահույք ձեռք բերելու վերաբերյալ գնման հայտ: Նշված գնման հայտը ներկայացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման աշխատանքների իրականացման կարիքների համար՝ հետևյալ հիմնավորմամբ․

 ՀՀ ԱՆ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի համաձայն՝ Դատապարտյալի նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները՝ պատիժների կատարման սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական, հոգեթերապևտիկ և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը, պետք է պիտանի և համարժեք լինեն դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու համար։

Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Դատապարտյալն իրավունք ունի` հանգստի, այդ թվում՝ բացօթյա զբոսանքի, մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի.

Օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ Վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման համար պատիժ կատարող մարմնում և հիմնարկում նախատեսվում են համապատասխան պայմաններ, այդ թվում՝ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ:

Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժ կատարող հիմնարկներում և մարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են կազմակերպվել աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներ:

ՄԱԿ-ի` «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ»-ի (Նելսոն Մանդելայի կանոններ) 105-րդ կետի համաձայն՝ Բոլոր բանտերում հարկավոր է բանտարկյալների համար ժամանցի մշակութային գործունեության հնարավորություն ապահովել՝ ի շահ նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության։

  1. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կարիքների համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, (համակարգիչ ամբողջը մեկում-60 հատ, բազմաֆունկցիոնալ սարք լազերային, ցանցային- 20 հատ, բազմաֆունկցիոնալ տպիչ սարք- 60 հատ, անխափան սնուցման սարք – 60 հատ,  սեղանի համակարգիչներ-45 հատ) գնման ընթացակարգի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԷԱՃԱՊՁԲ-26/44», ընթացակարգը գտնվում է գնահատման փուլում և հաղթող մասնակիցների հետ նախատեսվում է կնքել գնման պայմանագրեր, ընդհանուր գումարը՝ 55,092,600 ՀՀ դրամ: Սակայն հաշվի առնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը, առաջարկվում է ձեռքբերել (համակարգիչ ամբողջը մեկում- 4հատ, բազմաֆունկցիոնալ սարք լազերային, ցանցային- 10 հատ, բազմաֆունկցիոնալ տպիչ սարք- 10 հատ, անխափան սնուցման սարք – 30 հատ,  սեղանի համակարգիչներ-45 հատ), որի գումարը կազմում է 18,542,600 ՀՀ դրամ:

Վերը նշված համակարգչային տեխնիկայի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար անհրաժեշտ է ապահովվել պատշաճ աշխատանքային պայմաններ, որպեսզի վերջիններս լուծեն իրենց վրա դրված կանոնադրական խնդիրները:

  1. Քրեակատարողական ծառայության կարիքների համար անվտանգության ապահովման տեսախցիկների համակարգի բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում (ինքնավար տեսախցիկներ 10 հատ, տեսախցիկներ-57 հատ մոնիտորներ 12 հատ և համապատասխան պրոցեսորներ 12 հատ), նախատեսվում է, էլեկտրոնային աճուրդի ձևով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանց ֆինանսական միջոցների նախատեսման,կազմակերպել գնման ընթացակարգ, որի գնման ընդհանուր գինը կազմում է՝ 11.320.000 ՀՀ դրամ:

Վերը նշված տեսախցիկների համակարգի բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է ապահովվել անվտանգության և համապատասխան հսկողության գործառույթ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը վերը նշված ապրանքները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 37,820,400 ՀՀ դրամ, նախատեսում է ձեռքբերել «1120. Քրեակատարողական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ «31002.ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառման՝ «Վարչական սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով: Վերը նշված ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել ծրագրի՝ «11001.Քրեակատարողական ծառայություններ» միջոցառման «Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածի գծով տնտեսված գումարներից: Տնտեսված գումարն առաջացումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար 2026 թվականի ընթացքում սննդի պատրաստման ծառայություններ ձեռքբերելու նպատակով  հայտարարվել էր «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԲՄԾՁԲ-26/1» ծածկագրով գնման ընթացակարգ՝ բաց մրցույթի ձևով: Նշված գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով, որին մասնակցել են թվով չորս մասնակիցներ և գնման ընթացակարգի ամփոփման արդյունքում կնքվել է պատրաստի սննդի մատուցման ծառայությունների գնման պայմանագիր և տնտեսվել են որոշակի  ֆինանսական միջոցներ: Տնտեսված ֆինանսական միջոցներից՝ 67,820,400 ՀՀ դրամից՝ 37,820,400 ՀՀ դրամը առաջարկում ենք ուղղել վերը նշված ապրանքների ձեռքբերման նպատակով, իսկ 30,000,000 ՀՀ դրամը վերադարձնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Նվազեցման արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա։

Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և գրասենյակային ապրանքների ձեռքբերումը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5․6 կետին:

Leave a Comment