Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 30-ի նիստի չզեկուցվող նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7,309 մլրդ դրամ վերաբաշխել առողջապահական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար։ Միջոցներն ուղղվելու են մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների մարմանը, ինչպես նաև ծառայությունների շարունակականության և հասանելիության ապահովմանը։
Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների մարման, ինչպես նաև հերթագրման ենթակա ծառայությունների մատուցման շարունակականությունն ըստ հերթագրման ծավալների ապահովելու անհրաժեշտությամբ:
Համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1974-Ն որոշման՝ Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություններ) հետ կնքված օֆերտայի կամ հրապարակային օֆերտայի պայմանագրերի հիման վրա։ Դա հնարավորություն է տալիս ապահովագրված անձի կարգավիճակ չունեցող ՀՀ քաղաքացիներին տրամադրել նվազագույն ծավալում ներառված ծառայություններ, իսկ առանձին կարգավիճակ ունեցող քաղաքացիներին ապահովել նաև լրացուցիչ ծառայություններ։
Ընդ որում, լրացուցիչ ծառայությունների շահառուներ են հանդիսանում նաև մինչև 200.0 հազար դրամ ստացող զինծառայողները, սոցիալական փաթեթի շահառուները, 0-ից 1 տարեկան նորածինները, խնամքի հասատություններում գտնվող երեխաները, զինծառայողների ընտանիքների անդամները և այլն։ Վերը նշված կարգավիճակն ունեցող շահառուների համար Կառավարությունը երաշխավորել է միևնույն ծավալը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման համար։ Ծառայությունների ստացման սկզբունքները նույնպես անփոփոխ են՝ սպասարկել ըստ համապատասխան բժշկական ցուցումների տրված ուղեգրերի, իսկ շահառուները հնարավորություն են ունենում ընտրել այն բժշկական կազմակերպությունը, որտեղ ցանկանում են ստանալ իրենց հասանելի բժշկական ծառայությունները։ 2026 թվականի բյուջեի պլանավորման մեջ հաշվի են առնվել վերը նշված խմբերի համար սահմանված ծավալները, ինչպես նաև 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը։
2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար-հունիս ամիսների կատարողականները՝ հիմականում որոշ ծրագրերի և միջոցառումների մասով կանխատեսվածից ավել են ներկայացվել, ինչը պայմանավորված է Հրապարակային օֆերտայի պայմաններում պայմանագրային գումարի սահմանափակում չկիրառելու, ապահովագրության ներդրմամբ պայմանավորված նաև չապահովագրված շահառուների վարքագծի փոփոխություններով, ապահովագրության ներդրման առաջին ամիսների ընթացքում ապահովագրված անձանց ռեգիստրում զինծառայողների, նորածինների և այլ շահառուների նույնականացման հետ կապված առաջացած տեխնիկական խնդիրներով։
Առկա իրավիճակը պահանջում է մի շարք անհետաձգելի միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա ապահովել բժշկական կազմակերպությունների կողմից ձևավորված կրեդիտորական պարտքերի մարումը և մինչև նոյեմբերի 30-ը կանխատեսվող ծառայությունների մատուցման դեպքում դրանց դիմաց փոխհատուցումը։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա մարել Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում մինչև 2026 թվականի հուլիս ամիսը մատուցված ծառայությունների դիմաց ձևավորված պարտավորությունները, ինչպես նաև ապահովել՝ Առողջապահության նախարարի կողմից սահմանված հերթագրման համամասնությունների շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցումը մինչև նոյեմբերի 30-ը։
Նախագծով ներկայացված փոփոխություններն առաջարկվում են 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին փաստացի կատարված աշխատանքների հիմքով։
Հերթագրման ենթակա այն ծառայությունների համար, որոնք մատուցվում են բնակչության բոլոր խմբերին, կիրառվում է նախորդ տարվա ծավալների ցուցանիշները։ Այն ծառայությունները, որոնց հերթագրման համար սահմանվող ամսական չափաքանակների հաշվարկման համար նախորդ տարվա ցուցանիշերը կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերելի են հիմնականում ապահովագրված անձանց՝ սահմանվել են հունիս ամսվա կատարողականի չափից ելնելով, հաշվի առնելով ահովագրված անձանց թվաքանակի փոփոխությունները։ Այն ծառայություննները, որոնք ենթադրում են դիմելիության ցուցանիշների կախվածություն սեզոնայնությունից, հաշվարկն իրականացվել է ելնելով հունվար–հունիս ամիսների միջին ամսական ծավալից։
Նախագծով նախատեսվում է իրականացնել 7,309,000.0 հազ. դրամի վերաբաշխում բյուջեի հետևյալ միջոցառումներում՝
- 1099․«Առողջության առաջնային պահպանում» ծրագիր․
11001«Առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 1.830,0 մլն դրամ
Արդյունքային ցուցանիշները կփոփոխվեն․
- «Բնակչության առողջության առաջնային պահպանման գծով կազմակերպություններում գրանցված բնակչության թիվը» կավելանա՝ 213700
- «Հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների թիվը» կավելանա՝ 87000
11004«Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ» միջոցառման
Արդյունքային ցուցանիշները կնվազեն
- «Հետազոտությունների քանակ, հատ»՝ 54000
- 1142 «Դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններ» ծրագիր.
11001.«Դատաբժշկական և ախտաբանաանատոմիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 60 մլն դրամ
Միջոցառման տարեկան բյուջեն կազմում է 892,4 մլն դրամ, փաստացի կատարողականը 2026 թվականի հունվար-հունիս (ներառյալ) կազմում է 598,2 մլն դրամ, մնացորդ` 294,2 մլն դրամ, որը պետք է կատարվի 2026 թվականի հուլիս -դեկտեմբեր ամիսների ընթացքում, փաստացի մեկ ամսվա կատարողականը կազմում է 80,0 մլն դրամ:
2026 թվականի հինգ ամսվա կտրվածքով անհրաժեշտ է 400,0 մլն դրամ, փաստացի միջոցառման վրա առկա է 294,2 մլն դրամ, տարեկան դեֆիցիտը կազմում է 106 մլն դրամ, ներկա պահին նախատեսվում է 60,0 մլն դրամ (ինը ամսվա կատարողականի ֆինանսավորման ապահովման համար), հավելյալ նախատեսվում է տարեվերջին ևս վերաբաշխումով հատկացնել միջոցներ` ըստ փաստացի կատարողականի:
Արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի նախատեսվում, քանի որ ցուցանիշների ավելացում փաստացի առկա չէ:
Միջոցառման մասով տարեկան արդյունքային ցուցանիշը կազմում է 54729, փաստացի կատարողականը` 27365 (6 ամսվա կտրվածքով):
- 1200 «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագիր.
11001.«Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 1,060.0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Ծնունդների թիվ, հատ՝ 8400
11003.«Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 932,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Երեխաների բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը՝ 7400
- Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական(շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների վերականգնողական բուժման գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը՝ 63000
- Նորածնային սքրինինգների իրականացում (բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, տեսողության և կոնքազդրային հոդի) սքրինինգների թիվը՝ 87000
11006.«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 375,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական
օգնության ծառայություններ ստացած զույգերի թիվը՝ 1500
- Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ hետազոտություններ քանակը՝ 30000
- Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության շրջանակներում արտամարմնային բեղմնավորմա փորձերի թիվը կավելանա՝ 400
- 1201 «Շտապ բժշկական օգնություն» ծրագիր
11001.«Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 97,0 մլն դրամ,
1202 «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագիր․
11001.«Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» միջոցառման
Արդյունքային ցուցանիշները կնվազեն
- Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ՝ 24100
11002.«Անհետաձգելի բժշկական օգնություն՛ այդ թվում սրտի վիրահատություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 960,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- «Անհետաձգելի բժշկական օգնություն»՝ 5000
- «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (emergency)»՝ 12000
- «Սրտի անհետաձգելի վիրահատություններ»՝ 850
11003.«Հոգեկան առողջության խնդիրներ և կախվածություն (թմրաբանական) ունեցող պացիենտների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 520,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Հոգեկան առողջության խնդիրներ և կախվածություն (թմրաբանական) ունեցող պացիենտների բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվ՝ 3000
11004.«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 345,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- «Ուռուցքաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ»՝ 150
– «Ուռուցքաբանական հիվանդությունների վիրահատական բժշկական օգնության ծառայություններ»՝ 1300
1207 «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագիր․
11001 «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 335,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կփոփոխվեն
- «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ցուցանիշն ավելացնել՝ 7800
- «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննություն և բուժում» ցուցանիշն ավելացնել՝ 4900
- «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններ» ցուցանիշն ավելացնել՝ 400
- «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ցուցանիշն ավելացնել՝ 17000
- «Վերականգնողական բժշկական օգնություն» ցուցանիշն ավելացնել՝ 4100
- «Ղարաբաղից տարհանված բնակչությանը բժշկական օգնություն և սպասարկման ծառայութններից օգտվելու դեպքերի թիվ» ցուցանիշը նվազեցնել՝ 35000
11003.«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 695,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվ՝ 11300:
- «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» միջոցառման
Արդյունքային ցուցանիշները կնվազեն
- Բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվ՝ 5000
- Պարտադիր կանխարգելիչ քննություններ անցած անձանց թիվ՝ 29200
11007.«Փոխպատվաստման ծառայություններ» միջոցառման գումարն ավելացնել՝ 100,0 մլն դրամ,
Արդյունքային ցուցանիշները կավելանան
- Փոխպատվաստման ծառայություններ՝ 50
Նվազեցումները 7,309,000.0 հազ. դրամի չափով նախատեսվում է կատարել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի նախատեսված միջոցներից։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի նպատակը մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է և շահառուներին նվազագույն և լրացուցիչ ծավալով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելն է, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման ոչ ենթակա ծրագրերի, միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման անընդհատության ապահովումը։ Անհրաժեշտ գումարն ուղղվելու է մատուցված բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների գերակատարումների և առկա պարտավորությունների մարմանը:
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատակիցների կողմից։
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններիմասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշումը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացված նախագիծը բխում է բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «4.5 Առողջապահություն» կետից: