Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում․ զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել

Գյումրիում ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը ձերբակալվել է թելեգրամյան ալիքով «կրիստալ» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի, 25-ամյա՝ Վ․Գ․-ի մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Երիտասարդ զինծառայողը բնակվում է ռազմաբազայի զորանոցում։ Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, զինծառայողին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու պահելու կասկածանքով ձերբակալել … Read more

Ծննդյան՝ 85, բեմական գործունեության՝ 25, մանկավարժական գործունեության՝ 35. այս թվերը անվանի արվեստագետի ողջ հարստությունն են

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Գաբայանի ծննդյան ու մանկավարժական գործունեության հոբելյանների առիթով ազգային օպերային թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում կայացավ երեկո։ Հիանալի կատարումներով ելույթ ունեցան Օֆելյա Համբարձումյանը, Արփի Սինանյանը, Անահիտ Մարտիրոսյանը՝ կոնցերտմայստեր Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ, որը հանդիսանում է թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավարը։ Մի հատկանշական փաստ նկատեցինք․ երիտասարդ երգչուհիները … Read more

TRIPP-ը՝ «աշխարհի համար մոդել». նոր արձանագրում Վաշինգտոնից

TRIPP-ը՝ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման դրսեւորում է» Ռուբիո–Միրզոյան հանդիպում, TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան նոր փաստաթուղթ Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը հաստատեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։   Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ … Read more

Սպասում եմ իշխանափոխությանը, որ ինձ հասցրած վնասի փոխհատուցման հարցը կրկին բարձրացնեմ

Չէի ուզում իմ անձնական խնդրի մասին խոսել, հաշվի առնելով այն ահավոր անարդարությունները, որ կատարվում են մեր երկրում, երբ իշխանությունդ հայրենիքիդ մի մասը նվիրաբերում է թշնամուն եւ մասնակից դառնում Արցախ աշխարհի հայության ցեղասպանությանը, թշնամին Արցախում ոչնչացնում է հազարավոր տարիների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ իշխանությունդ իր լռությամբ նպաստում է դրան, իշխանությունդ, – … Read more

Սուտ 47. «Մենք ավանդապաշտ ընտանիքն ենք»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի ստերին այս անգամ գումարվում են իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի ստերը։ Աննա Հակոբյանի ամենահնչեղ հայտարարություններից մեկը դարձավ այս արտահայտությունը․ «Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք»։ Այս խոսքը պետք է վստահություն ներշնչեր, ցույց տար բարոյականություն, համեստություն, հայկական ընտանիքի արժեհամակարգին հավատարմություն։ Բայց հենց այս հայտարարությունն էլ ամենաարագը բախվեց իրականությանը։ Ավանդապաշտ ընտանիքը հանրային շոու չի դարձնում սեփական … Read more

Հայր Ասողիկին հարցաքննել են սուրբ Գեղարդի վնասվածքի դրվագով, քննություն է իրականացվում նաեւ 16-րդ դարի Աստվածաշնչի վաճառքի դրվագով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել է քննչական կոմիտեում: Հարցաքննության ավարտից հետո նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին պատմեց, որ Տեր Ասողիկը հարցաքննվել է կարգալույծ եղած, նախկին քահանաներից մեկի հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում, որը առնչվում է Սուրբ Գեղարդի վնասվելուն: -Վարույթը վերաբերում է տարիներ … Read more

Ստերջացման փոխարեն՝ շների մեծ մասին սատկացրել են, կենդանի վիճակում այրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ղեկավար Գոհար Տեր-Անտոնյանը, որը մի խումբ կենդանասերների հետ տարեվերջին բողոքի ցույց էր անցկացնում Ջաջուռում՝ ՀՀ Գլխավոր դատախազից ու Քննչականի կոմիտեի նախագահից պահանջելով անհապաղ ընթացք տալ իրենց բողոքներին․ վերջ դնել թափառող կենդանիների ստերջացման կլինիկայի անվան տակ գործող անասնագոմի տիրոջ կողմից փողերի լվացմանը, հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն։ Նա նշել … Read more

Հնարավո՞ր է Բաքվի տարածքային պահանջները չեզոքացնել բառախաղով

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանը «փակե՞ց» միջանցքի թեման Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման օգտագործումը որակեց որպես ապալեգիտիմ բառապաշար եւ բացահայտ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Թվում էր՝ սա այն պահն է, երբ Երեւանը վերջապես հստակ կարմիր գիծ է քաշում եւ հրապարակավ արձանագրում, որ որեւէ «միջանցք» Հայաստանի համար անընդունելի է։ Սակայն բառացիորեն երկու օր … Read more

«Մեր դասագիրքը նոր սերնդի դասագիրք է՝ նախատեսված 21-րդ դարի աշակերտի համար»

2025 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 12-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքի մրցույթին մասնակցել և հաղթել է «Անտարես» հրատարակչության հեղինակային խմբի մշակած դասագիրքը։ 2026–2027 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն կունենան աշխատել այդ դասագրքով։ Aravot.am-ի զրուցակիցներն են դասագրքի հեղինակներ, մանկավարժական գիտությունների թեկնածուներ, դոցենտ Էրիկա Ավակովան և դոցենտ Ռուզաննա Սարգսյանը։ – … Read more

Ինչու են Պատարագի ժամանակ ասում «խաղաղություն ամենեցուն»

Եվ ինչու պատարագի չի կարելի գնալ՝ որեւէ մեկի դեմ պատերազմ վարելու նպատակով «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր», – ասված է Լեռան քարոզում (Մատթ. 5:23,24): … Read more