«Յոթնամյա դադարից հետո վերականգնված մրցույթն անցավ պրոֆեսիոնալ և որակական բարձր մակարդակով»

Երաժշտության աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր ու կարևոր մասնագիտություններ: Դրանցից մեկը կոնցերտմայստերի աշխատանքն է։ Մենակատար երաժշտի կոնցերտմայստերը (վոկալ, գործիքային) նվագակցող դաշնակահարն է։ Մասնագիտություն, որը կարծես թե, առաջնային չէ, սակայն, նրանց մասնագիտական վարպետությունից է կախված մենակատարի հաջողությունը ելույթների ժամանակ։ Դա է պատճառը, որ ուսումնական հաստատություններում դաշնակահար-ուսանողների մասնագիտական կրթամասի կոնցերտմայստերական պատրաստումը հիմնական դասընթացներից է։ Ավելին, մենակատարի ելույթը համերգի … Read more

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունն անդրադարձավ հայազգի լեգենդար դաշնակահարուհու, մանկավարժի ծննդյան 100-ամյակին

2025 թ. աշնանը Մոսկվայում կայացել է համերգ՝ նվիրված դաշնակահարուհի, մանկավարժ, Հայկական ԽՍՀ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Մարիա Ղամբարյանի ծննդյան 100-ամյակին՝ հոբելյարի ներկայությամբ։ Ճանաչված դաշնակահարուհին համերգներով հաճախ է այցելել հայրենիք։ Վերջին անգամ նա Երևանում էր 2016-ին։ 90-ամյա դաշնակահարուհին մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ տիկին Ղամբարյանին շնորհվել է … Read more

Ծննդյան՝ 85, բեմական գործունեության՝ 25, մանկավարժական գործունեության՝ 35. այս թվերը անվանի արվեստագետի ողջ հարստությունն են

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Գաբայանի ծննդյան ու մանկավարժական գործունեության հոբելյանների առիթով ազգային օպերային թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում կայացավ երեկո։ Հիանալի կատարումներով ելույթ ունեցան Օֆելյա Համբարձումյանը, Արփի Սինանյանը, Անահիտ Մարտիրոսյանը՝ կոնցերտմայստեր Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ, որը հանդիսանում է թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավարը։ Մի հատկանշական փաստ նկատեցինք․ երիտասարդ երգչուհիները … Read more