Ստերջացման փոխարեն՝ շների մեծ մասին սատկացրել են, կենդանի վիճակում այրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ղեկավար Գոհար Տեր-Անտոնյանը, որը մի խումբ կենդանասերների հետ տարեվերջին բողոքի ցույց էր անցկացնում Ջաջուռում՝ ՀՀ Գլխավոր դատախազից ու Քննչականի կոմիտեի նախագահից պահանջելով անհապաղ ընթացք տալ իրենց բողոքներին․ վերջ դնել թափառող կենդանիների ստերջացման կլինիկայի անվան տակ գործող անասնագոմի տիրոջ կողմից փողերի լվացմանը, հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն։ Նա նշել … Read more

Բողոքի ցույց՝ Ջաջուռում․ կենդանասերները պահանջում են պատժել շների կյանքի հաշվին «փող լափողներին»

Այսօր մի խումբ կենդանասերներ հերթական բողոքի ցույց էին անցկացնում Ջաջուռում, որտեղ, ըստ կենդանասերների, իբրև թե գործում է թափառող կենդանիների ստերջացման կլինիկա, մինչդեռ այն անասնագոմ է։ Կենդանասերները պնդում են, որ Վիրաբյանները տարբեր ՍՊԸ-ների՝ «Նորոգում», «ԱԴԵԼ ՇԻՆ» և այլնի անվան տակ համատարած շահում են թափառող կենդանիների ստերջացման նպատակով հայտարարված մրցույթները՝ իրականում փող լվալով։ Նրանք ՀՀ Գլխավոր դատախազից … Read more

Թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։ Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են  Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ … Read more

Աթոռով հարվածել են Ջաջուռ գյուղի բնակչի գլխին․ կա ձերբակալված

Aravot.am-ի տեղեկություններով` օգոստոսի 10-ի գիշերը «գլխի ձախ կեսի մոտ 7 սմ կտրված արյունահոսող վերք, ճակատի հեմատոմա» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 33-ամյա բնակիչ Ս․ Բ․-ին։ Վերջինս Գյումրի ԲԿ հրավիրված ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքները ստացել է իր տան բակում խոտի հակերի վրայից վայր ընկնելու հետևանքով։ Սակայն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության … Read more

Թեև թույլտվության ժամկետը լրացել է, Ջաջուռում օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար … Read more