Մեկնելու նախորդ օրը

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է ը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Դիմումն  եկավ ուշ երեկոյան։ Փաստաթուղթը կարճ էր, ձեւակերպումները՝ սառն ու

«Արվեստը պետք է ձեւով լինի ազգային, բովանդակությամբ՝ համամարդկային»

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի հետ Կան բացառիկ, ռազմավարական նշանակության մշակութային իրադարձություններ մեզանում, որոնք իսկապես զենք են հայի բացառիկ քաղաքակրթվածությունն ու այն մեկնաբանելու ձեւն ու բովանդակությունը աշխարհին ներկայացնելու մեջ, նման իրադարձությունները լուսաբանման ու լայն ներկայացման կարիք ու նշանակություն ունեն, հանրապետության շրջանակներից դուրս, ինչը մեզանում դեռեւս տեղի չի ունենում, գուցե հենց ամենամեծ զենքերից՝ մեր մշակույթից … Read more

Ինչպես գնահատել ընկերությունն ու վերափոխվել. մանկական ներկայացում «Հայասա» թատերախմբի մասնակցությամբ

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությունը՝ փոքրիկ տղայի մասին, ընդունվեց բուռն ծափերով Ամանորյա տոներին 2 օր շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ավելի քան 2000 երեխա եւ գրեթե նույնքան մեծահասակ հնարավորություն ունեցան դիտելու «Հայասա» թատերախմբի «Իմ փետրավոր ընկերը» ներկայացումը: Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրած պատմությունը փոքրիկ տղայի մասին էր, որը անհավասար վերաբերմունքի է արժանանում տարիքով ավելի մեծ եղբայրների … Read more

Արցախի «Տատիկ-պապիկ» հուշարձանի հեղինակի որդին դիմել է դատարան․ «Կամ համաձայնեցնելով պետք է լինի քանդակի պատկերի օգտագործումը, կամ չպետք է օգտագործեն»

Արցախի հայտնի «Տատիկ-պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հեղինակ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ բարձրաձայնելով հեղինակային իրավունքի խախտման հարցը։ Երկու վարույթ է հարուցված՝ հեղինակային իրավունքի խախտման եւ ժառանգության վիճարկման վերաբերյալ։ Սերգեյ Բաղդասարյանի իրավահաջորդ Աշոտ Բաղդասարյանի փաստաբան Անի Դավթյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ վեճը սուրճ արտադրող … Read more

Ընդդիմությունն ու «ընդդիմությունը» կամա թե ակամա ընտելացնում են հայ հանրությանը իրենց սկսած գործերի ձախողումներին․ Գենադի Մնացականյան

Ինչպես հասկանում ենք, ընդդիմությունը ձախողեց ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Շատ ընդդիմադիրներ կասեն «դե մենք այդպես էլ գիտեինք», դրա համար էլ չէինք խառնվում։ Հենց ամբողջ խնդիրն էլ այդտեղ է, որ պետք չէր այդպես իմանալ, այլ պետք էր նպատակադրված միանալ ու գործը հաջողացնել։ Սակայն գնացքն արդեն գնացել է, և գնացքի ետևից սուլելը իմաստ չունի։ Խնդիրն այն … Read more

«Արմո քշի՛, մի՛ կանգնի, խփում են․․․». ոճրագործություն՝ 35 տարի առաջ

Խորհրդային պետությունը դեռ կար, իսկ Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանի 4 փոքր հայկական գյուղերը շրջափակված էին ադրբեջանական բնակավայրերով՝ Լաչին, Աղանուս, Լիսագրսկ և այլն։ Առավել վտանգավոր էր նաև այն, որ 1960-ականներին հայաթափ եղած Կանաչ Թալա գյուղը, որ Եղցահողի կազմում էր, բնակեցված էր թուրքերով և դարձել էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի որջ։ Տարածքի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով 1988-ին Երևանում … Read more

Հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականից սկիզբ առած հակաեկեղեցական արշավը շարունակվում է։ Օրերս վերջնականապես դիմակազերծվեց նաև եղբայրադավերից թերևս ամենատիտղոսավորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ապերախտ առաջնորդ ապաշնորհ Հովնան սրբազանը։ Նա հանդես է եկել հակաեկեղեցական հայտարարությամբ, որը մեծ հաշվով հենց իր իսկ՝ որպես հոգևորականի մահախոսականն էր։ Այս մեծամիտ ու փառասեր հոգևորականին արդեն հասցրել են պատասխանել բազմաթիվ … Read more

«Այլ գերիների ազատ արձակման հնարավորություն եւս իրականում կա»

«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ -Չորս հայ բանտարկյալների ազատ արձակմանը հնարավո՞ր է հետեւեն նաեւ այլ ազատումներ։ Այս պահին ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է միջազգային իրավական եւ քաղաքական դաշտում տրամադրվածությունը։ – Այլ գերիների ազատ արձակման հնարավորություն, իրականում կա, իհարկե, այսօր նաեւ ադրբեջանական մեդիադաշտում ինտենսիվ քննարկվում էր, որ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձը պատրանքային … Read more

«Նախկինում դատաիրավական համակարգը գտնվում էր իշխանության ազդեցության տակ, հիմա իրենք խաղում են իրար հետ»

Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ Սկիզբը՝ «Առավոտի» 26. 12.2025-ի համարում Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ. այս ցուցանիշները հանրայնացրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա առաջիններից էր, որ շինծու քաղաքական մեղադրանքով 2 տարի վեց ամիս՝ 1 տարի, 11 ամիս կալանքի հաշվանցմամբ, ազատազրկվեց ՔՊ-ական իշխանության կողմից՝ այսպես կոչված՝ … Read more

Հայցվորը ոչ թե հողամաս էր պահանջում, այլ՝ հողամասի նախապատվության իրավունքի ճանաչում

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը նախադեպային դիրքորոշմամբ անդրադարձել է հողամասերին առնչվող վարչական վարույթում վարչական ակտ չընդունելուն Վճռաբեկ դատարանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց անցած տարվա դեկտեմբերի 15-ի որոշման մասին։ Վճռաբեկը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք … Read more