Ապօրինի քրեական հետապնդում. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակվել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ Գրիգոր Լուսավորչի փող., … Read more

Չեմ ուզում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից և լուծարում է իր ընդդիմադիր «Ապագայի կուսակցությունը»:Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի մտերիմ դաշնակիցը պնդել է՝ այլևս չի ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել։

Կառավարությունը 450 միլիոն դրամով կաջակցի ձկնաբուծությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց, որ ավելացված արժեքի հարկ վճարող Արմավիրի և Արարատի մարզի արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություն կստանա պետական աջակցություն։

Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը չի փոխվի – Live News

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Հայտնում է Sputnik Արմենիան:Հիշեցնենք, որ 2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 … Read more

Արդարությունը գերակայելու է, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյան

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ,-գրում է կառավարության Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։- Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ … Read more

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում

Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացման օրինագիծը հուլիսի 29-ին անցել է երկրորդ ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Սենատում։ Նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։ Այդ փաստաթղթի շուրջ քննարկումներ սկսելու օգտին հանդես է եկել 84 սենատոր, դեմ՝ 12-ը։ Այդ արդյունքները նշանակում են, որ օրինագծի վրա աշխատանքը կարող է շարունակվել, իսկ ավելի ուշ կարող է տեղի ունենալ վերջնական քվեարկությունը։ … Read more

Հորմուզ կղզին․ Իրանի հարավի բնության, պատմության և մշակույթի աննման գոհարը (տեսանյութ)

Հորմուզը՝ իր «Ծիածանի հովտով», Կարմիր լողափով, աղային քարանձավներով, ժայռային տպավորիչ տեսարաններով և պորտուգալացիների պատմական ամրոցով, Պարսից ծոցի ամենայուրօրինակ բնական ու պատմական տեսարժան վայրերից մեկն է։ Այս կղզին պարզապես զբոսաշրջային ուղղություն չէ․ այն շրջանի երկրաբանական պատմության, Իրանի հարավի տեղական մշակույթի և մարդու ու բնության փոխկապակցվածության կենդանի պատմությունն է։ Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար ևս Իրան այցելելն ու … Read more

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու, «Նոյ»-ն էլ կաշխատի․ Պապոյան

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։«Հավաստիացնում եմ՝ պակաս հետաքրքրված չենք, որ տնտեսական ակտիվներն աշխատեն։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,- ասել է նա։

Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը – Live News

Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։  «Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում»,-նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Հիշեցնենք, որ 14 տարեկան Վահե … Read more

Նիկոլը խոստովանեց․․․ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում