«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու, «Նոյ»-ն էլ կաշխատի․ Պապոյան

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։«Հավաստիացնում եմ՝ պակաս հետաքրքրված չենք, որ տնտեսական ակտիվներն աշխատեն։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,- ասել է նա։

Ի հեճուկս Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ-ից «ԵՄ»․ Փաշինյանի ակնարկը և Ծառուկյանի դերը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչ – Live News

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։ «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական … Read more

Ըստ Դատախազության՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հանքարդյունահանման գործընթացում կատարել է մի շարք խախտումներ

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝  տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր: Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և … Read more

«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել – Live News

«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ … Read more

«Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ են տարել

24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են … Read more

Այո, uպառնnւմ եմ, «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական. Փաշինյան – Live News

««Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»,- այսօր ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մեղավոր են  քաղաքացիները, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, այդ աշխատավարձով են ապրում, իսկ այժմ  հարկադիր պարապուրդի են մատնված։Նա նշել է, թե պետության շահերի համար գործընթացները, այդ թվում գողացված գույքերը վերադարձնելու, … Read more

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ․ «Հետք»

Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։ Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ։ Գրում է Հետքը։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե … Read more