Չեմ ուզում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից և լուծարում է իր ընդդիմադիր «Ապագայի կուսակցությունը»:Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի մտերիմ դաշնակիցը պնդել է՝ այլևս չի ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել։

Իսրայելը խոսքերով չի հասկանում. նրա հետ պետք է ուժով խոսել. Իրանի կողմից արձակված հրթիռների վրա հայտնվել է հատուկ գրություն

Իրանի կողմից արձակված հրթիռների վրա հայտնվել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի պատկերները՝ նրա «Իսրայելը խոսքերով չի հասկանում. նրա հետ պետք է ուժով խոսել» գրությամբ։ Քաղաքական իսլամի հիմնադիր համարվող Էրբաքանը Թուրքիան ղեկավարել է 1996-97 թվականներին, նա աչքի էր ընկնում խիստ հակահրեական հռետորաբանությամբ, սիոնիզմի և Իսրայելի կոշտ քննադատությամբ։