Ադրբեջանի տարածքով ևս 8 վագոն ռուսական ցորեն է գալիս Հայաստան – Live News

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ նույն երթուղով երեկ Հայաստան էր ժամանել 25 վագոն ռուսական հացահատիկ՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա քաշով։

ԱՄՆ և ՄԹ ՌՕՈՒ-ները իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում

ԱՄՆ ՌԾՈՒ-ն և Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌՕՈՒ-ն իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում՝ Ղրիմի թերակղզու ափերի և Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի մոտ։ Գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։  Գործողությանը մասնակցել են ամերիկյան P-8A Poseidon ծովային պարեկային ինքնաթիռը և բրիտանական RC-135W Rivet Joint ռադիոտեխնիկական հետախուզության ինքնաթիռը, ինչը վկայում է տարածաշրջանում վերահսկողության ու դիտարկման ակտիվացման մասին։

Ընտրություններին ի՞նչ սիմվոլ կօգտագործի Նիկոլը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղյանը։ Հարցազրույցը՝ տեսանյութում

Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Բագրատ Սրբազանին վհատված կտեսնեն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի մոտից եմ գալիս, լավ էր։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Սրբազանին վհատված կտեսնեն»,- հավելել է նա։

Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը․ ՈՒՂԻՂ

Վերաքննիչ դատարանում քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։ Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, … Read more

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ․ ՌԴ ԱԳՆ – Live News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», – ասել է նա։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։ «Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին … Read more

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ … Read more

Ինչո՞ւ է Արևմուտքն ակտիվացել Հայաստանի ընտրություններից առաջ. բացահայտում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան Բագրատ Մովսեսյանն է։   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Թե բա՝ «լավ լուր»… Եկեք տրամաբանենք, թե ինչ է կատարվում մեր փողերի հետ – Live News

Եկեք տրամաբանենք, թե ինչ է կատարվում մեր փողերի հետ։ Ենթադրենք՝ դուք ունեք նորմալ աշխատանք, սպիտակ աշխատավարձով, որը նստում է բանկային ձեր հաշվին։  Այդ գումարը մարդկանց ճնշող մեծամասնությունը հաշվից միանգամից չի հանում, այսինքն բանկերը հնարավորություն ունեն դրանք «պտտացնելով» ձեր փողերի հաշվին իրենց համար եկամուտ ստանալու։ Բայց… որպեսզի կարողանաք ձեր օրինական սեփականություն հանդիսացող փողն օգտագործել, ձեզ ստիպում … Read more