Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ – Live News

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը: 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։

Ադրբեջանի տարածքով ևս 8 վագոն ռուսական ցորեն է գալիս Հայաստան – Live News

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ նույն երթուղով երեկ Հայաստան էր ժամանել 25 վագոն ռուսական հացահատիկ՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա քաշով։