Զրո տոկոս շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար․ «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)

Զրո տոկոս շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀԿ-ն նախաձեռնում է ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների

Հարգելի հայրենակիցներ,  Վաղը ժամը 11:30-ին Ազգային Ժողովի շենքի մոտ (Բաղրամյան փողոցի մուտք) Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնում է ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների։ Ակցիան կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։ Հրավիրում ենք ձեզ բարձրաձայնելու մեր հավաքական ձայնն՝ ի պաշտպանություն քաղաքական հետապնդումների ենթարկվող մեր … Read more

Ալիևը երաշխավորում է Փաշինյանի վերընտրությո՞ւնը, թե՞․․․ Վենսի այցի և Աբու-Դաբիի արանքում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Անտերխանայի թափանիվն ավելի է ահագնանում – Live News

Հայաստանյան դատաիրավական համակարգում տիրող համատարած անտերխանայի թափանիվն էլ ավելի է ահագնանում՝ ապացուցելով, որ ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ևս երկու ամսով երկարացվեց Արշակ սրբազանի կալանքը (ինչը, բնականաբար, սպասելի էր)։ Ամեն հինգշաբթի տեղի ունեցող Բագրատ սրբազանի և 18 արդարների ֆարսի մասին խոսելն անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր … Read more

Երբ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել խնդիրները, մեզ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին ես իրականացնում եմ միջազգային այց։Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարևոր հանդիպումներ։ Այնուհետև՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում: Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես … Read more

Մոսկվայի իրավապահ մարմիններին իրավունք կվերապահվի ստուգելու մետրոյի ուղևորների հեռախոսներն ու նոութբուքերը

Մոսկվայի մետրոյում գործող անվտանգության միջոցառումներից բացի «անհրաժեշտության դեպքում» կարող են հեռախոսների ստուգումներ կիրառվել։ Որոշման մասին РБК-ին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից։ «Ուղևորների անվտանգությունը և ուղևորության հարմարավետությունը Մոսկվայի մետրոյի համար առաջնահերթություն են։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հրամանով սահմանված անվտանգության չափանիշների ապահովման շրջանակում Մոսկվայի տրանսպորտային կառույցներում Մոսկվայի մետրոպոլիտենից օգտվող բոլոր ուղևորները ստուգվում են մետաղաորսիչների միջոցով»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Եվրոպական երկրների ռազմական կցորդները պետք է լքեն Իրանը. Իրանի խորհրդարան – Live News

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը նամակ է ուղարկել Արտաքին գործերի նախարարությանը՝ շեշտելով Եվրամիության անդամ բոլոր երկրների ռազմական կցորդներին որպես ահաբեկիչ ճանաչելու և նրանց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից արտաքսելու անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է ParsToday-ը: Օրերս Եվրամիության արտաքին գործերի նախարարները քաղաքական և անօրինական քայլի շրջանակում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը համարվում է Իրանի … Read more

ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել – Live News

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթները չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին: Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

Սա մի բեմադրություն է, որտեղ մեղադրանքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ բամբասանքների վրա

Նախագահ Սերժ Սարգսյանի «դատավարությունը» այլևս զարմացնելու տեղ չունի։ Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ խորացված բիպոլյառկա ունեցող սուբյեկտի վարչակազմի տարիներով ծեծված մեթոդ՝ նույն ձեռագրով, նույն որակով, նույն փուջ անուններով։ Ամենինչ էնքան նույնն ա, որ արդեն նույնիսկ ձևականության մակարդակն է ընկել։ Սա մի բեմադրություն է, որտեղ մեղադրանքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ պատմությունների/բամբասանքների վրա։ … Read more

Հնդկական ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Բաքու, Թբիլիսի, Ալմաթի և Տաշքենդ չվերթները

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հնդկական IndiGo ավիաընկերությունը դադարեցնում է Բաքու, Թբիլիսի, Ալմաթի և Տաշքենդ չվերթները մինչև փետրվարի 28-ը։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը ուղևորների և անձնակազմի համար անվտանգ և հարմարավետ ճանապարհորդություն ապահովելու միջոցառումների մի մասն է։ Ուղևորները կարող են դիտարկել այլընտրանքային ճանապարհորդության տարբերակներ կամ ստանալ ամբողջական փոխհատուցում։