«Հիշում եմ քո ձայնը»․ Բրազիլիայում ցուցադրվել է Արցախի ցեղասպանության և գաղթի մասին ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը։ Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ … Read more

Շիրակի մարզում նոյեմբերին ծնվել է 181 երեխա – Live News

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի նոյեմբեր ամսին ծնվել է 181 երեխա։ 96 տղա է լույս աշխարհ եկել, 85՝ աղջիկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Գեղարքունիքի գյուղերում 24 ժամ ջուր չի լինի – Live News

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեսագրությունները կեղծիք են և սուտ. Արշակ Սրբազան – Live News

Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ ՀՀ–ում։ Իմ վերապահումները հանրայնորեն չեմ արտահայտել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն զանգվածների … Read more

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. դա կլինի դասալքություն. Արշակ սրբազան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսում նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի … Read more

Հերձվածողության դասական օրինակ․ Արշակ Սրբազան – Live News

Արդյո՞ք մեր եկեղեցականների նկատմամբ, որոնք հայտարարություն են տարածել, շանտաժ կիրառվել է. անկեղծ ասած, չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը, որտեղ նրանք պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից և առժամանակ կասեցնել նրա գործունեությունը։ … Read more

Հաջիևը Բրյուսելում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին – Live News

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Եվրամիության հետ կապի, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։ EU Today-ի և լրագրողների փոքր խմբի հետ զրույցում նա Ադրբեջանի ներկայիս օրակարգը որակել է որպես Հարավային Կովկասում «պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցում։ Հաջիևի ուղերձի հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է … Read more

Օդի որակի լավացման համար պետք է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքներ ստեղծենք. Տիգրան Ավինյան

«Օդի որակի չափումներից ստացված  տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը  մեզ մոտ վատթարանում է  նոյեմբերի կեսերից, սկսում է  բարելավել մարտի կեսերից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա, ամենացավալին այն է, որ բավականին բարդ գործոններով է պայմանավորված. առաջին հերթին աշխարհագրական դիրքով, այս սեզոնին նաև որոշակի եղանակային պայմաններով։ «Իհարկե, լուծումներ … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդի Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ծառայության չարձանագրված ակնթարթներ (ԱՐՑԱԽ)

Տարիներ շարունակ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը եղել է Արցախի անխոնջ ու նվիրյալ աջակիցներից՝ իր ծառայությամբ, նախաձեռնություններով և անձնապես մշտապես կանգնելով հայ զինվորի, Արցախի բնակչության ու Պաշտպանության Բանակի կողքին։  Նրա այցելություններն ու մարդասիրական ծրագրերը երբևէ չեն սահմանափակվել նյութական աջակցությամբ, դրանք եղել են հոգևոր ամրության, ապրող հավատքի և ազգային միասնականության կենդանի խորհրդանիշներ։ Ստորև ներկայացված դրվագները երբեք չեն հրապարակվել․ … Read more

ՆԱՏՕ-ն դիտարկում է ՌԴ-ին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը. ՆԱՏՕ-ի ռազմшկան կոմիտեի ղեկավար

Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բախվում է մի շարք իրավական մարտահրավերների, Financial Times-ին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։  «Մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք։ Կիբերոլորտում մենք ավելի ռեակտիվ ենք։ Ավելի ագրեսիվ կամ կանխարգելիչ գործելը, քան արձագանքելը, այն է, ինչ … Read more