Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի. «Միասնության թևեր»

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։ Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։ Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ … Read more

Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. «Գելլափի» հարցումը – Live News

Այսօր ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքներն է հրապարակել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։  Հարցին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու. ՔՊ՝ 32,4%,«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 16,4%,«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 15,2%ԲՀԿ՝ 8,8%«Միասնության թևեր» կուսակցություն՝ 6,2%: Ա. Նավասարդյանի խոսքով, սրանք այն ուժերն են, որոնք, ըստ արձանագրած ցուցանիշների, … Read more

Gallup-ի հարցում՝ քաղաքական ուժերի վարկանիշային ցուցանիշներ են ներկայացվել • Tribune.am

ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%: Այս մասին են վկայում Gallup-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է հունիսի 2-ից 3-ը, մասնակցել է 1,104 քաղաքացի։

Նախընտրական այս թոհուբոհի պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։ Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։ Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների … Read more

ՔՊ-ն կորցնում է իշխանության մենաշնորհը. նոր հարցման տվյալներ են հրապարակվել

Հայաստանում անցկացված նոր սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը, սակայն այլևս չունի իշխանության միանձնյա ձևավորման վստահ պաշար։ Հունիսի 1-3-ը հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 29,6%, իսկ հիմնական մրցակից՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 26,4%։ Տարբերությունը … Read more

Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է

Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է: Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի և արժանապատվության դրսևորման հարթակ են, իսկ այդ առաքելությունն ու … Read more

Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊ-ական համայնքապետերն են, մյուսում՝ մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզի դպրոցների հետ էլ են ակտիվորեն «աշխատում»` պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։ … Read more

Բժշկական կենտրոնը քարոզչություն է անում. արգելված գործիք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեծամորի բժշկական կենտրոնը, խախտելով քաղաքական չեզոքության պարտավորությունը, կիսվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի քարոզչական գրառմամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բանավեճի ժամանակ հայտարարում է, թե վարչական ռեսուրս չի կիրառվում և ինքն էլ դա չի հանդուրժում։

Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են … Read more

Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am

Ընտրական տեղամասերի հանձնաժողովի մի խումբ անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: News.am-ի աղբյուրներին հաջողվեց պարզել, որ Երևանի վարչական շրջանների տեղամասային ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ ներգրավված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին` չնայած օրենքով նախատեսված արգելքին: Ստորև ներկայացնում ենք նշված անձանց անուն, ազգանունները և լուսանկարները` քարոզչություն իրականացնելիս, ինչպես նաև Կենտրոնական ընտրական … Read more