Նախընտրական այս թոհուբոհի պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։ Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։ Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների … Read more

Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց – Live News

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին, որ Արման Սահակյանն այսօր կալանավորվել է 2 ամսով:

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց

Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ընտրակաշառք տալ կամ ստանալու մեղադրանքով։

Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության … Read more

Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվել է • Tribune.am

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հավելել են Քննչական կոմիտեից։