CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանակի էլիտար «Դելտա Ուորս» ստորաբաժանման կողմից իրականացված «ռեյդի» արդյունքում ձերբակալվել են իրենց ննջասենյակում՝ գիշերվա կեսին, երբ քնած են եղել։

Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում խոցվել է ուղղաթիռ, և  ԱՄՆ մի քանի հատուկջոկատային վիրավորում է ստացել, սակայն զոհեր չեն եղել։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն որևէ օդանավ չի կորցրել։

«Մադուրոյի տունն ամրոցի պես էր՝ երկաթե դռներով, գաղտնի սենյակով։ Նա փորձել է թաքնվել այնտեղ, սակայն չի հասցրել։ Մենք ունեինք երկաթը ճեղքելու գործիք, սակայն դրա կարիքն իսկ չեղավ»։

Թրամփի խոսքով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորք տարել են՝ նավով, այնուհետև ուղղաթիռով: «Հաճելի թռիչք էր, վստահ եմ՝ նրանց դուր է եկել», – ասել է նա:

ԱՄՆ նախագահը նաև նշել էր, որ Կարակասում այդ  «աներևակայելի» գործողություններն ինքն «ուղիղ եթերում» դիտել է ինչպես հեռուստաշու:

Նա նշել է, թե «երկիր մոլորակի վրա չկա որևէ երկիր, որը կարող է նման մանևր անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment