Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը և նրանց վերադարձը հայրենիք: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է Կանադայի ԱԳՆ-ի X-ի էջում: Դիտումների քանակ5

Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 2 հայ․ Սինանյան

Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով առնվազն երկու հայ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը՝ նշելով, որ մեկ զոհի վերաբերյալ տեղեկությունը հաստատված է, իսկ երկրորդ դեպքը, ըստ նախնական տվյալների, նույնպես հաստատվել է։ Նրա խոսքով՝ խոսվում է զոհերի ավելի մեծ թվի մասին, սակայն այս պահին հստակ և ամբողջական տեղեկություններ … Read more

Իրանի իշխանությունները հերքել են ցուցարարներից մեկի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները

Իրանի դատական ​​իշխանությունները հերքել են երկրում վերջերս տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի մասնակից Էրֆան Սոլթանիի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։ «Էրֆան Սոլթանին մահապատժի չի դատապարտվել», – ասել է իրանական հեռարձակողը։ Դատական ​​մարմիններին հղում անելով՝ նա նաև ասաց, որ Սոլթանին իսկապես ձերբակալվել է հունվարի 10-ին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ «երկրի ներքին … Read more

Սուջյանը՝ վերադարձից հետո. Տղաներ, քանի դեռ դուք գերության մեջ եք, հանգիստ չեմ ունենալու

15 հունվարի 2026 – 12:41 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանգիստ չի ունեա, քանի դեռ գերության մեջ գտնվողներ կան: «Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ … Read more

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին: Խոսելով ամեն տարի Լարսի դեկտեմբեր ամսին ճանապարհային հանգույցի խնդիր ունենալու պատճառով տրանսպորտային հանգույցների թանկանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս լուրջ … Read more

Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: … Read more

Առնվազն 19 հայ շարունակում են ապօրինի կերպով բանտարկված մնալ Բաքվում. ALC-ի պահանջները

15 Հունվարի, 2026 Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։ Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում ընտանիքներին, սակայն այն չի ապահովում արդարություն և չի … Read more

Սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում ՍԵՊԱ-ի ևս 4 հրահանգ կմոտարկվի ՀՀ օրենսդրությանը

Շարունակում ենք մեր օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը: Ներկայացվող փաթեթով մոտարկում ենք ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի՝ ՀԸԳՀ) ևս 4 հրահանգ: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 15-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Այդ 4 հրահանգները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների … Read more

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հորդորել է իր քաղաքացիներին լքել Իրանը ՀՀ-ի կամ Թուրքիայի տարածքով

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը։ Անվտանգության պայմաններից ելնելով՝ խորհուրդ է տրվում երկիրը լքել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի կամ Հայաստանի ուղղությամբ, եթե դա հնարավոր է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք հրատապ անհրաժեշտություն ունեն Իրանից դուրս գալու Ադրբեջանի տարածքով, պետք է տեղյակ լինեն, որ լարված իրավիճակների ժամանակ Ադրբեջանի … Read more

2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին

Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը թանկացել: Սա սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, և որևէ արտառոց բան չկա: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 15-ի նիստին ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե հեղուկ գազի գինը թանկացել է բենզինի գնի էժանացման շրջանակում, որպեսզի բենզինի վաճառք ապահովեն: … Read more