ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին Գրենլանդիան ստանալու հարցում. Թրամփ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան։ Այդ պահանջն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  ներկայացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Truth Social սոցիալական ցանցի էջում։ «ՆԱՏՕ-ն պետք է մեզ համար ճանապարհ հարթի այն ստանալու համար»,- գրել է քաղաքական գործիչը։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ն չմիացնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Թրամփի խոսքով՝ դաշինքը կդառնա շատ … Read more

Առաջարկվում է կարգավորել պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության և հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները: Այդ մասին հայնում են ԱԺ-ից: Պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն … Read more

Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կոչ է արել լրագրողներին առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմայի լուսաբանմանը՝ ընդգծելով նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքի հարգման կարևորությունը։ «Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։ Հորդորում ենք հարգել նրանց … Read more

Դեսպան․ Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար

14 հունվարի 2026 – 18:47 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ իր հիմնական ջանքերն ուղղելու է ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչմանը: Այդ մասին նա ասել է Արմենպրեսին տված հարցազրույցում: TRIPP նախագծի շուրջ Իրանի դիրքորոշման մասին խոսելով՝ դեսպան Շիրղոլամին շեշտել է, որ թեև Իրանը դրական է գնահատում Հայաստանի՝ ապաշրջափակմանն ուղղված … Read more

Փաստաթուղթը վերհանում է Վաշինգտոնի հավատարմությունն օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է երկրի ԱԳՆ-ի դիրքորոշումը «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման վերավերյալ շրջանակային փաստաթղթի նկատմամբ, որը հրապարակվել է հունվարի 13-ին, Հայաստանի արտգործնախարարի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: «Այս փաստաթղթի ընդունումը մի կողմից վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, … Read more

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն: Այս մասին հայտարարել է նրա դուստրը՝ նշելով, որ հայրը այնտեղ բուժում կանցնի։ Այսօր Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ … Read more

Իրանից տարհանվում են օտարերկրյա պետությունների դեսպանատների աշխատակիցներն ու քաղաքացիները

Արևմտյան մի շարք պետություններ սկսել են տարհանել Իրանում իրենց դեսպանատների անձնակազմին և քաղաքացիներին՝ այդ երկրում ստեղծված իրավիճակի սրման ֆոնին: Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին «անհապաղ լքել Իրանը»՝ երկրում զանգվածային բողոքի ցույցերի և Վաշինգտոնի կողմից հնարավոր հարվածների ֆոնին: Սպիտակ տունն ամերիկացիներին խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում փնտրել անվտանգ վայրեր, առաջարկել է դիտարկել … Read more

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը

14 հունվարի 2026 – 18:26 AMT PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը Հայաստանի և Վրաստանի միջև առանց օրինական կարգավիճակի բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացման հարցին։ Նիստի ընթացքում հարցը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով, որ համաձայնագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք գտնվում … Read more

ԱԺ-ում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունվարի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» և ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների իրացման, ինչպես նաև … Read more

Թուրքիայի միջոցով Սիրիա փոխանցված ցմահ դատապարտվածները 44-օրյայի մասնակից վարձկաններն են

Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին սիրիացի վարձկաններ են, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունից քիչ առաջ հայտնել են, որ ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորված են … Read more