Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 2 հայ․ Սինանյան

Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով առնվազն երկու հայ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը՝ նշելով, որ մեկ զոհի վերաբերյալ տեղեկությունը հաստատված է, իսկ երկրորդ դեպքը, ըստ նախնական տվյալների, նույնպես հաստատվել է։

Նրա խոսքով՝ խոսվում է զոհերի ավելի մեծ թվի մասին, սակայն այս պահին հստակ և ամբողջական տեղեկություններ չկան։ Սինանյանը նշել է նաև, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապը ներկայումս ընդհատված է, և տեղեկատվությունը ստացվում է միայն Իրանից Հայաստան ժամանող թռիչքների ուղևորների միջոցով։

Leave a Comment