Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին


Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:


Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը:


Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը, նրա խոսքով, արմատապես կփոխի տարածաշրջանի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը: 


Նշվում է, որ բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։ 

Դիտումների քանակ27

Leave a Comment