ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծերի համար

ՖԻՖԱ-ն 75 միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծեր իրականացնելու համար․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստում։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խորհրդի» անդամները 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի վերականգնման հիմնադրամին, իսկ ՄԱԿ-ը 2 միլիարդ դոլար կհատկացնի մարդասիրական օգնության համար։

Ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ․ Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլեւս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը … Read more

Տարածքային վեճ, որը ձգվում է տարիներ․ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Ռուսաստանի հետ «տարածքային հարցը» լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության վերաբերյալ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր երդմնակալության առթիվ խորհրդարանում ունեցած ելույթում։  «Չնայած ճապոնա-ռուսական հարաբերությունները բարդ վիճակում են, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային հարցը և կնքել խաղաղության պայմանագիր»,- ընդգծել է նա։ … Read more

Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան

Քաղաքականություն 20 Փետրվար, 2026 12:08 Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։ Գրել է Արմեն Աշոտյանը։ «Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական … Read more

Նիկոլին իշխանազրկողը ես եմ. Արմեն Աշոտյան • Tribune.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ նշելով, որ այն սպառնում է հայկական արժեքներին, պատմությանը և ազգային ինքնությանը։ «Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։ Փաշինյանական ռեժիմը … Read more

ՀՀ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը կարող է հիմք հանդիսանալ սահմանադրական փոփոխությունների համար․ Oxford Economics

ՀՀ-ում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը կարող է հիմք հանդիսանալ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հղումները հանելու հարցով հանրաքվեի համար․ նշվում է Մեծ Բրիտանիայում գործող Oxford Economics միջազգային տնտեսական հետազոտությունների կենտրոնի կանխատեսման մեջ։  Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված համատեղ համաձայնագրի վավերացմանը և նաև կստեղծի պայմաններ … Read more

Ոստիկանությունը կվերսկսի խուզարկությունները Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր նախկին կալվածքում

Ոստիկանությունը կվերսկսի խուզարկությունները Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նախկին տանը՝ Ռոյալ Լոջում․ գրում է BBC-ն։ Համացանցում հայտնվել են նախկին արքայազն Էնդրյուի լուսանկարները, որտեղ երևում է՝ ինչպես է նա պետական ​​պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվելուց հետո վերադառնում Սանդրինգհեմի իր կալվածք։ Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ Էնդրյուն ազատ է արձակվել հետաքննության շրջանակում։ Նախկին արքայազնը ձերբակալվել … Read more

«Ավրորան» դիմել է միջազգային հանրությանը՝ պահանջելով ազատ արձակել Վարդանյանին

20 փետրվարի 2026 – 11:44 AMT PanARMENIAN.Net – «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ «Մենքկոչենքանում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության,մարդուիրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում … Read more

Արցախը մեր հոգիներում, սրտերում և մտքերում է. «ՀայաՔվե» • Tribune.am

«ՀայաՔվե» քաղաքական միավորման ֆեյսբուքյան էջում գրառում է արվել․ «Այսօր արցախյան շարժման սկզբնավորման 38-ամյակն է: • Արցախը մեր հոգիներում, սրտերում և մտքերում է` որպես հավերժական հայրենիք և անվաղանցելի արժեք… «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցում…»

Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից • Tribune.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Գևորգյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Էդգար Ժորայի Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Էդգար Գևորգյանը ՊԵԿ … Read more