Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն 13 Մարտ, 2026 14:50 Երկիրը ավերած քաղաքական ուժը հիմա խաղաղության խոստումներով է փորձում քողարկել իրականությունը.
Քաղաքականություն 13 Մարտ, 2026 14:50 Երկիրը ավերած քաղաքական ուժը հիմա խաղաղության խոստումներով է փորձում քողարկել իրականությունը.
Քաղաքականություն 13 Մարտ, 2026 14:22 «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում միջին աշխատավարձին, ասել է․ «Միջին աշխատավարձը 300000 դրամ է, որովհետև նախարարը բացի 1 մլն դրամ աշխատավարձից նաև 7 մլն դրամ պարգևավճար է ստանում, պատգամավորը՝ 600-700 հազար դրամ աշխատավարձից բացի … Read more
Ես ամեն օր ստիպված եմ լսել ազգությամբ հայ ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, թուրքամետ, եսիմինչամետ մի քանի վերլուծաբանի, հասկանալու համար, թե աջուձախից ինչ լամպ են խոթում մեր աչքերը (Բուլգակով), ամեն կողմից ինչ լապշա են կախում հայ հանրության ականջներին՝ հատկապես Իրանի շուրջ զարգացումների առումով, ու սարսափում եմ այն դոզաներից, որոնցով ապատեղեկատվություն է թափվում թացը չորից տարբերել ձգտող հայերիս … Read more
Կովկասի մահմեդականների գրասենյակը, Վատիկանում Ադրբեջանի դեսպանությունը մարտի 9-ին Հռոմում Միջկրոնական համերաշխության իֆտարի ընթրիք են կազմակերպել՝ Վատիկանում Մարոկկոյի դեսպանության և Միջազգային մեդիա հաղորդակցության ակումբի աջակցությամբ: Սուրբ Աթոռը ներկայացրել է պետքարտուղար կարդինալ Պարոլինը: Իֆտարին Փաշազադեի հետ Ադրբեջանից ներկա են եղել կաթոլիկ եկեղեցու, ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, Բաքվի եվրոպական հրեական համայնքի նախագահ Շարովսկին, այլք: «Վատիկան նյուզի» … Read more
Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին լուրը անակնկալ չէր: Նրա հնարավոր ընտրության շուրջ պտտվող ենթադրությունները լայն տարածում էին ստացել նույնիսկ հոր մահվանից առաջ: Սակայն Մոջթաբա Խամենեիի սպանված լինելու մասին ենթադրությունները նույնպես երկրում ակտիվ քննարկումների առարկա էին դարձել: Պատերազմի սկսվելուց չորս օր անց իրանական լրատվամիջոցները վերջապես հավաստեցին, որ Մոջթաբան ողջ է եւ երկրի կարեւոր … Read more
Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը մարտի 6-ին X-ում գերմանական ԶԼՄ-ներին ցուցում էր տվել՝« Ադրբեջանի այս հին շրջանի ճիշտ անվանումը Naxçıvan (Nachtschiwan) է, ոչ թե Nachitschewan: Խնդրում եմ գործածել դրա ճշգրիտ անվանումը»: Նախկինում «բարեկամական» նման հրահանգ հրապարակավ չէր ներկայացրել Բաքվի գրաքննիչը, բայց Իրանից անօդաչուի հարվածը գերմանական, նաեւ համաշխարհային մեդիայում վերնագիր էր դարձրել «Նախիջեւան» հայանուն ձեւը, բանավոր հնչմամբ էլ անընդհատ … Read more
Թուրքական դեմոկրատիան նորանոր նվաճումներ է արձանագրում, ուսանելի դասեր` բոլոր բռնապետերին ու բռնապետիկներին: Այս օրերին Ստամբուլում դատական գործ է ընթանում նույն քաղաքի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ քաղաքապետարանի նախկին աշխատակիցների դեմ, թվով` շուրջ 400 հոգի, բոլորին էլ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեղադրանքով: Հարուցված գործերն այնքան շատ են, որ եթե դատարանը դրանք հաստատի ու վճիռ տա համապատասխան հոդվածներով, … Read more
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումը Իրանի վրա մեկ անգամ եւս ցուցադրեց կիբեռգործողությունների կարեւորությունը ռազմական գործողությունների սկզբում եւ ընթացքում: Շնորհիվ այդ գործողությունների, կարճատեւ ժամանակահատվածում կարելի է նշանակալի ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների սկզբում:Հայտնի է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգման ժամանակ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները կիբեռգործառույթի շնորհիվ անջատել էին նախագահի ռեզիդենցիայի եւ շրջապատի էլեկտրականությունը: Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունները … Read more
Իրանի դեմ պատերազմի սանձազերծումը կանխատեսելի էր այն օրվանից, երբ Մ. Նահանգները Միջին Արեւելքի երկրներում զորքեր էր կուտակում եւ պատրաստվում էր ռազմական գործողությունների: Ներկայիս դժվար է գուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները եւ ինչքանով է Մ. Նահանգները կարողանալու կարճ ժամկետում իրականացնել իր գլխավոր նպատակները՝ ամբողջական իշխանափոխություն Իրանում եւ վերջնական ոչնչացում նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերին: Այս … Read more
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր: Այս մասին գրել է ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։ «Տխմարության բանաձևումը … Read more