Եթե Փաշինյանը լիներ հայկական շահի սպասարկու, կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել «քավորությունը»

Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանության օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։ Շատերն են խոսում այն մասին, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանը նախընտրական նվերներ են անում Հայաստանին, բայց երկու «կանեստըր» բենզին ուղարկելը ծիծաղելի նվեր է։ Ես միայն ուրախ կլինեի, եթե, օրինակ, բոլոր գերիներին ազատ արձակելով կամ, ասենք, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը փակելով նվերներ անեին Փաշինյանին։ Բայց չէ, … Read more

Եթե տանը ունեք բահ կամ ավազ՝ խնդրում եմ վերցնել ձեզ հետ. հայրենիքի երթևեկությունն է վտանգի տակ. Վիտալի Մանգասարյան

20 Հունվարի, 2026 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքապետերին, համայնքապետերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ձևավորել կամավորական ջոկատներ՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Տեսնելով Երևանի և միջպետական ճանապարհների վիճակը, մտածում եմ, որ թերևս ժամանակն է ձևավորել մինչև 30 հոգանոց «ձնամաքրման ջոկատներ», … Read more

Պետք է հիմնել «հայկական մրցանակ» և հանձնել այն ամենաանթասիբ առաջնորդներին. Ազա Բաբայան

20 Հունվարի, 2026 Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպե՞ս ստանալ միջազգային մրցանակ։ 1. Պարտվել պատերազմում։ 2. Պարտությունից երկու տարի անց պաշտոնապես ճանաչել, որ Արցախը, որտեղ հազարամյա հայկական եկեղեցիներ են, որտեղ հայերը միշտ բնակչության մեծ մասը են կազմել, որը հանձնել են Ադրբեջանին հանցագործ բոլշևիկները, Ադրբեջանի անբաժան մասն է։ 3. Երբ ադրբեջանցիները մտնում ու դիրքավորվում … Read more

Փաշինյանն ու Ալիևը արժանացել են եղբայրության «Զայեդ» մրցանակին

19 Հունվարի, 2026 Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին։ Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և … Read more

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանում քաղաքացիներ են ձերբակալվել. նրանք «Մի՛ քանդիր եկեղեցին» պաստառներով խաղաղ ակցիա էին անում. «Փաստինֆո»

19 Հունվարի, 2026 «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել չարենցավանցիներից, ովքեր դեմ էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա Չարենցավան՝ պատարագի, և հրապարակային խնդրանք էին հղել՝ իրենց քաղաք չգալու և քաղաքը, իրենց բառերով ասած, «չպղծելու»։ Մեզ հետ զրույցում չարենցավանցիներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը, ով նախատեսում էր կիրակի իր մի խումբ ընկերների հետ քաղաքացիական ակցիա նախաձեռնել, եթե Փաշինյանը գա քաղաք, «Փաստինֆոյին» … Read more

Բյուջեն անխնա թալանելով` երկրում պետական ծառայողների էլիտա են ձևավորում․ «Հրապարակ»

17 Հունվարի, 2026 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «2018-ից առաջ Փաշինյանը խոսում էր գործող իշխանությունների թալանի, ստվերային տնտեսության, մենաշնորհների մասին: Ասում էր` արագաչափերը թալանի միջոց են, մարդիկ` տուգանքի մատերիալ, ինչ որ մարդիկ ճամպրուկներով ամեն ամիս փող են տարել նախագահական, Սաշիկը 50/50 փայ է մտել, երեկ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանն է ծրարով փող տվել ոմանց: Իհարկե, … Read more

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան

16 Հունվարի, 2026 ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Ինչո՞ւ է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և, առհասարակ, կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։ Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ … Read more

Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ․ Զատուլին

16 Հունվարի, 2026 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ Ռուսաստանը ներգրավվի Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետեւ կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում սլաքներն ուղղվեն Ռուսաստանի դեմ, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային … Read more

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

16 Հունվարի, 2026 2025 թվականի դեկտեմբերի վերջին ստորև մեջբերվող միջնորդությունը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Կարելի է արձանագրել, որ ՀՀ դատաիրավական պրակտիկայում, ստեղծվում է կարևոր մի նախադեպ՝ գործադիրի կողմից դատաիրավական համակարգի վրա բացահայտ ճնշում գործադրելու, դատավորներին ստորացնելու և ՀՀ վարչապետի … Read more

Փաշինյանն ուզում է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել․ «Հրապարակ»

16 Հունվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։ Այս մտահոգություններն առաջացել … Read more