Պետք է հիմնել «հայկական մրցանակ» և հանձնել այն ամենաանթասիբ առաջնորդներին. Ազա Բաբայան

20 Հունվարի, 2026

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպե՞ս ստանալ միջազգային մրցանակ։

1. Պարտվել պատերազմում։

2. Պարտությունից երկու տարի անց պաշտոնապես ճանաչել, որ Արցախը, որտեղ հազարամյա հայկական եկեղեցիներ են, որտեղ հայերը միշտ բնակչության մեծ մասը են կազմել, որը հանձնել են Ադրբեջանին հանցագործ բոլշևիկները, Ադրբեջանի անբաժան մասն է։

3. Երբ ադրբեջանցիները մտնում ու դիրքավորվում են քո տարածքում՝ հայտարարել, որ դե մի օր դուրս կգան, երևի։ Կարևորը, որ նրանք մեր տարածքում իրենց «լավ են» պահում։

4. Չգալ օգնության, երբ ադրբեջանական բանակը պատերազմ է հայտարարում Արցախի խաղաղ բնակչությանը։ Ավելին՝ հայտարարել, որ արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում հենց այդ օրերին։ Լուռ նայել, թե ինչպես է հայաթափվում Արցախը։

5. Լուռ նայել, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում Արցախի ղեկավարությանը, ում հետ մի քանի տարի առաջ Շուշիում քոչարի էր պարում և հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ։

6. Հանձնել տարածքիդ մի մասը Թրամփին, որ նա կառուցի Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար և թուլափայ առևտուր սկսել Ադրբեջանի հետ՝ հայտարարելով, թե խաղաղություն է։ Ոչինչ, որ դեռ խաղաղության պայմանագիր չկա․ կհաղթեմ ընտրություններին, Սահմանադրությունը կփոխեմ, պայմանագիրը կստորագրի ընկերս՝ Ալիևը։

7. Եվ պարբերաբար հայտարարել, թե համաձայն չեք այս ամենի հետ՝ հեղափոխություն արեք։ Չեք անում՝ ուրեմն միասին ենք հանձնել։

Իրականում՝ վաղուց արդեն պետք է հիմնել «հայկական մրցանակ» և հանձնել այն ամենաանթասիբ առաջնորդներին»։

Leave a Comment