Մի «աքսիոմ» կա, որ այս իշխանությունների մոտ միշտ գործում է․ ցանկացած բարդ կամ անհասկանալի իրավիճակում՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին. Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի «աքսիոմ» կա, որ այս իշխանությունների մոտ միշտ գործում է․ ցանկացած բարդ կամ անհասկանալի իրավիճակում՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, կարելի է նախ ձերբակալել, հետո որոշել՝ ինչի համար։ Հիշեք․ հենց կրկին սկսում են խոսել Քոչարյանին ձերբակալելու մասին, նշանակում է՝ իշխանության մոտ ինչ-որ բան հերթական անգամ չի ստացվել։

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք. և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ամեն ինչ անում են, որ Թրամփը, Էրդողանը և մնացածներն իրենց շնորհավորանքները հետ վերցնեն։ Չեն վերցնի, իհարկե, բայց մի լավ կվարկաբեկվեն։ Միայն այդ երկու տեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելը բավական է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Անշուշտ, Հայաստանում առաջին անգամ չէ, որ ընտրություններ են կեղծվում, բայց սենց անտաղանդ ձևով երբեք չեն … Read more

Պետք է հիմնել «հայկական մրցանակ» և հանձնել այն ամենաանթասիբ առաջնորդներին. Ազա Բաբայան

20 Հունվարի, 2026 Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպե՞ս ստանալ միջազգային մրցանակ։ 1. Պարտվել պատերազմում։ 2. Պարտությունից երկու տարի անց պաշտոնապես ճանաչել, որ Արցախը, որտեղ հազարամյա հայկական եկեղեցիներ են, որտեղ հայերը միշտ բնակչության մեծ մասը են կազմել, որը հանձնել են Ադրբեջանին հանցագործ բոլշևիկները, Ադրբեջանի անբաժան մասն է։ 3. Երբ ադրբեջանցիները մտնում ու դիրքավորվում … Read more

«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը

Newmag Book Salon-ում կայացավ արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի հետ հանդիպումը։ Նրա ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին մտերիմները, ընկերները, ստեղծագործությունները գնահատողները։ Newmag & friends ծրագրով ներկայացվեց հեղինակի «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» պատմվածքների ռուսալեզու ժողովածուն։ Newmag-ը «Երազ» մատենաշարով հրատարակել է հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը» ֆանտաստիկ վեպը, որի … Read more