Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը, լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկը, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը՝ հընթացս անդրադառնալով Արցախում Ադրբեջանի իրականացրած բռնի տեղահանությանը։ Հայկական պետության ղեկը հակահայ ուժի ձեռքին լինելու պայմաններում հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու … Read more

Եթե Փաշինյանը լիներ հայկական շահի սպասարկու, կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել «քավորությունը»

Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանության օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։ Շատերն են խոսում այն մասին, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանը նախընտրական նվերներ են անում Հայաստանին, բայց երկու «կանեստըր» բենզին ուղարկելը ծիծաղելի նվեր է։ Ես միայն ուրախ կլինեի, եթե, օրինակ, բոլոր գերիներին ազատ արձակելով կամ, ասենք, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը փակելով նվերներ անեին Փաշինյանին։ Բայց չէ, … Read more