🎥 ԱՊԼ. Լիվերպուլը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իգոր Տիագոյի հեթ-տրիկը և Նյուքասլի հաջողությունը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Կենտրոնական խաղում «Լիվերպուլը» միավորներ կորցրեց Լոնդոնում, իսկ մյուս խաղերում գրանցվեցին ինչպես վստահ հաղթանակներ, այնպես էլ արդյունավետ ոչ-ոքիներ։

«Ֆուլհեմ» – «Լիվերպուլ»՝ 2:2 [տեսանյութ]

Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում ծավալվեց տուրի ամենադրամատիկ պայքարը։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Հարի Ուիլսոնը։ Մերսիսայդցիները կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսում․ 57-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Վիրցը։ Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին մրցավարի ավելացրած ժամանակում։ 90+4-րդ րոպեին Կոդի Գակպոն առաջ մղեց «Լիվերպուլին», սակայն հյուրերը չկարողացան պահել հաղթական հաշիվը․ 90+7-րդ րոպեին Հարիսոն Ռիդը փրկեց «Ֆուլհեմին» պարտությունից։ Այս խաղից հետո «Լիվերպուլը» 34 միավորով 4-րդն է, իսկ «Ֆուլհեմը» 28 միավորով՝ 11-րդը:

«Նյուքասլ» – «Քրիսթալ Փելաս»՝ 2:0 [տեսանյութ]

«Կաչաղակները» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարան։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Բրունո Գիմարայնշը և Մալիկ Տշաուն։ «Նյուքասլը» 29 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Քրիսթալ Փելասը» 27 միավորով 14-րդն է:

«Էվերթոն» – «Բրենթֆորդ»՝ 2:4 [տեսանյութ]

«Բրենթֆորդը» արտագնա խաղում տպավորիչ հաղթանակ տարավ՝ խփելով 4 գնդակ։ Հյուրերի կազմում փայլեց Իգոր Տիագոն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Նաթան Քոլինզը։ «Էվերթոնից» աչքի ընկան Բետուն և Տիերնո Բարին։ «Բրենթֆորդը» 30 միավորով 7-րդն է, «Էվերթոնը» 28 միավորով՝ 12-րդը:

«Տոտենհեմ» – «Սանդերլենդ»՝ 1:1 [տեսանյութ]

Լոնդոնյան ակումբը տանը չկարողացավ կոտրել «Սանդերլենդի» դիմադրությունը։ «Տոտենհեմից» հաշիվը բացեց Բեն Դևիսը, սակայն հյուրերը պատասխանեցին Բրայան Բրոբիի գոլով։ Սա «Սանդերլենդի» 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր ԱՊԼ-ում։ «Սանդերլենդը» 30 միավորով 8-րդն է, «Տոտենհեմը»՝ 27 միավորով 13-րդը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment