Հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասին քննարկում է անցկացվել – Live News

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հարթակում տեղի ունեցավ «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն.հնարավորություններ և հեռանկարներ» փորձագիտական քննարկումը: Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի և Հայաստանի գիտափորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում փորձագետները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ դինամիկան, արդյունաբերական համագործակցության հեռանկարները, տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների զարգացումը, ինչպես նաև տեխնոլոգիական գործընկերության և թվային փոխակերպման … Read more

Պապոյան․ Թոշակների բարձրացման համար տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ կպահանջվի

25 փետրվարի 2026 – 17:47 AMT PanARMENIAN.Net – Կենսաթոշակների բարձրացման համար տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ կպահանջվի, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է կենսաթոշակների բարձրացման ֆինանսական գնահատականները և հնարավոր օրենսդրական փոփոխությունները։ Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան, հայտնում է 1lurer.am-ը: «Իմ հաշվարկներով՝ տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ … Read more

2026թ. հունվարին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.6%

2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.✔️շինարարություն՝ 18.7%,✔️արդյունաբերություն՝ 10.6%,✔️ծառայություններ՝ 7.4%,✔️առևտրի շրջանառություն՝ 0.7%։2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել … Read more

Հուսով ենք՝ ամեն ինչ արագ կզարգանա․ թուրք պաշտոնյան՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. hայտարարել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուա2 Օքթայը։ Նա նշել է, որ այս գործընթացները զուգահեռ են ընթանում։ «Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգը այլևս չի որոշվի հակամարտություններով, այլ՝ խաղաղությամբ, … Read more

Իմ հաշվարկներով՝ ամսական լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու․  Գևորգ Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Իմ հաշվարկներով՝ ամսական լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու․  այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու որոշմանը։ «Դրա մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ մենք տեսնում ենք: Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում … Read more

Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, պետք է շատ բերենք․ Գևորգ Պապոյան

Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, 430-ով շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում, մեր ժողովուրդն արագ գնում առնում է․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրա հետևությունը ո՞րն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ … Read more

«Զվարթնոցը» ASQ Customer Experience Awards-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայան

25 փետրվարի 2026 – 15:14 AMT PanARMENIAN.Net – «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում։ Օդանավակայանը ճանաչվել է Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe) Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ներառվել է հաղթողների ցանկում տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է … Read more

Ադրբեջանից Հայաստան 4500 տոննա դիզելային վառելիք կառաքվի

25 փետրվարի 2026 – 14:26 AMT PanARMENIAN.Net – Փետրվարի 25-ին Ադրբեջանից Հայաստան 4500 տոննա դիզելային վառելիք կառաքվի: Այն կուղարկվի երկաթուղային ճանապարհով, գրում է APA-ն: Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի համաձայն՝ նավթամթերքների մատակարարումներն Ադրբեջանից Հայաստան մեկնարկել են անցած տարվա դեկտեմբերի 18-ին։ Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 … Read more

«Վեոլիա Ջուրը»՝ մայիսից գիշերային ջրանջատման մասին․ «Ամբողջ երկրում չէ, չգիտենք՝ ինչի մասին է այս աղմուկը»

25 փետրվարի 2026 – 13:26 AMT PanARMENIAN.Net – «Վեոլիա Ջուր» ընկերությունից պարզաբանել են, որ իրենց կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։ Ընկերությունից նշել են, որ ամբողջ երկրի մասին չէ խոսքը, չգիտեն՝ «ինչի մասին … Read more

ԱՄՆ-ում «ոսկեդար» է, իսկ Իրանը՝ «ահաբեկչության ամենամեծ հովանավորը»․ «Երկրի վիճակի մասին» Թրամփի ամենամյա ելույթը՝ կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ պատմության մեջ Կոնգրեսին ուղղված ամենամյա «Երկրի վիճակի մասին» ամենաերկար ուղերձով․ գրում է Reuters գործակալությունը։ Ելույթը հնչել է Թրամփի համար լարված ժամանակ, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է նրա գործունեությունից․ Իրանի շուրջ լարվածությունն աճում է, իսկ նրա մաքսային քաղաքականությունը փլուզվում է այն … Read more