«Վեոլիա Ջուր» vs Կառավարություն․ ո՞վ է որոշում

Մեկ օրում Հայաստանը մտավ ջրի խիստ սահմանափակ ռեժիմի մեջ, և նույն արագությամբ էլ դուրս եկավ դրանից․ միջամտել էր կառավարությունը։ Տարածքային կառավարման նախարարությունը երեկ օպերատիվ խորհրդակցություն հրավիրեց, քննարկեց խնդրահարույց հարցն ու հայտարարեց՝ ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվելու, բայց պատահակա՞ն էր իրադարձությունների այս զարգացումը, թե՞ կառավարությունը պարզապես ճիշտ պահին հայտնվեց «ճիշտ տեղում»։

Վստահությունն առաջացել է քաղաքացիների հետ շփումների արդյունքում․ Միքայել Խաչատրյանը՝ ընտրություններում ՔՊ-ի հաղթելու մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքային խնդիրների։ Վերջերս տարբեր հարցազրույցներում և ելույթներում Միքայել Խաչատրյանը վստահ հայտարարել էր, որ ՔՊ-ն հաղթելու է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում։ Որտեղի՞ց այդ վստահությունը և ինչո՞ւ հենց ՔՊ-ն պետք է հաղթի։ «Այդ վստահությունն առաջացել է քաղաքացիների հետ տարբեր … Read more

Գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարումը հնարավոր չէ. Ջրային կոմիտեի նախագահ

Ամռանը ջրանջատումներից խուսափել չի լինի: Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր խորհրդարանում նշեց՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ: «Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում», – հայտարարեց Ղալամքարյանը: Գիշերը ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը ջրանջատման մասին «Վեոլիա»-ի հայտարարությանը հետևած հանրային դժգոհությունից … Read more

Թունյան․ Էլեկտրամոբիլների գույքահարկի մասին նոր որոշում կընդունվի

26 փետրվարի 2026 – 17:20 AMT PanARMENIAN.Net – Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընդունվի էլեկտրամոբիլների գույքահարկի մասին նոր որոշում, հայտնել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլների տեխնիկական փաստաթղթերում հաճախ նշվում է ավելի բարձր հզորություն, քան մեքենան իրականում ունի, հայտնում է Aysor.am-ը: «Մեր վարորդներից շատերը բավականին թանկ գումարով փորձաքննություններ են անցնում, ինչ-որ սերտիֆիկատ կամ տեղեկանք … Read more

Հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը. գործադիրի որոշումները

Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, «2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որն այս շաբաթ կուղարկվի ԱԺ: Գործադիրի այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

Հրապարակվել է 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 256.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.5%-ով կամ 17.9 մլրդ դրամով: 2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են … Read more

Պապոյան․ Վրաստանի ֆինոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում

26 փետրվարի 2026 – 16:01 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի կառավարության համար անհասկանալի է, թե ինչու վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին շարունակել ճանապարհը։ Այդ մասին կառավարության նիստից հետո ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Factor.am-ը: Նա նշել է, որ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ … Read more

Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում․ «Հետք»

Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու … Read more

Բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրո վարկ կվերցնի

26 փետրվարի 2026 – 15:48 AMT PanARMENIAN.Net – Բարելավված ջրամատակարարում ապահովելու նպատակով կառավարությունը պատրաստվում է ներգրավել 70 մլն եվրոյի վարկ։ Համաձայնագրի նախագիծը Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում ներկայացրել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև է՝ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլի իրականացման … Read more

Վերակառուցման և զարգացման բանկը բարձրացրել է տարածաշրջանում 2026 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է իր տնտեսական աճի կանխատեսումն այն երկրների համար, որտեղ իրականացնում է ծրագրեր։ Ըստ բանկի զեկույցի՝ տնտեսական աճը 2025 թվականին կհասնի 3.4%-ի։ «Առևտրի և տնտեսական քաղաքականության մեջ անորոշությունը մնում է բարձր, ինչի մասին վկայում է ԱՄՆ ներմուծման սակագների վերջին փոփոխությունը, որը ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 24-ից։ … Read more