Պապոյան․ Թոշակների բարձրացման համար տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ կպահանջվի

Պապոյան․ Թոշակների բարձրացման համար տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ կպահանջվի

25 փետրվարի 2026 – 17:47 AMT

PanARMENIAN.NetԿենսաթոշակների բարձրացման համար տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ կպահանջվի, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է կենսաթոշակների բարձրացման ֆինանսական գնահատականները և հնարավոր օրենսդրական փոփոխությունները։

Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան, հայտնում է 1lurer.am-ը:

«Իմ հաշվարկներով՝ տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու: Դրա մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ ենք տեսնում: Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք: Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասել է նա։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ Ազգային ժողովի օրենքով փոփոխություն արվի կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր կենսաթոշակները կավելանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի փոքր չափով։ Նշվել է, որ այս հաշվարկներում հետվճարը ներառված չէ։

Leave a Comment