25 փետրվարի 2026 – 13:26 AMT
PanARMENIAN.Net – «Վեոլիա Ջուր» ընկերությունից պարզաբանել են, որ իրենց կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։
Ընկերությունից նշել են, որ ամբողջ երկրի մասին չէ խոսքը, չգիտեն՝ «ինչի մասին է այս աղմուկը», հայտնում է Factor.am-ը:
«Մեր կայքում դրված է, ամբողջ երկրի մասին չի խոսքը։ Մենք յուրաքանչյուր տարի սահմանված կարգով նոյեմբերի վերջին տասնօրյակում հրապարակում ենք հաջորդ տարվա գրաֆիկը, նույնն էլ այս տարի ենք արել։ 2025 թվականի նոյեմբերին հրապարակել ենք մեր 2026 թվականի գրաֆիկը ու այդտեղից այս աղմուկը առաջացել է, չգիտենք՝ ինչի մասին է այս աղմուկը»,- փոխանցել են ընկերությունից՝ նշելով, որ ավելի ուշ հանդես են գալու հավելյալ պարզաբանմամբ։
Հայտարարությունն ակտիվ քննարկումների առարկա է դարձել համացանցում, և որոշ օգտատերեր գրել են, թե գիշերային ժամերին ջրամատակարարումը դադարեցվելու է ամբողջ երկրում։