Արտերկրից Հայաստան իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ի 11 ամիսներին աճել է 17,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 1,32 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 1,12 մլրդ դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվության տվյալները: Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 17,9%-ով: Միաժամանակ, ընթացիկ տարվա նոյեմբերին զուտ … Read more

2025 թ.-ին ավելի քան 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր են ապահովվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, … Read more

Երբ աշխատողը ստորագրի պայմանագիրը, անմիջապես կտեսնի «Ես եմ» հարթակում. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած՝ նախատեսված է կարգավորում, որի համաձայն աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային, թվային հարթակում եւ էլեկտրոնային տարբերակով: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների, եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել: Մասնավորապես, գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձեւով կազմված պայմանագրեր: Բազմիցս արձանագրված այն խնդիրը, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, այլեւս չի … Read more

Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ներկայացրել է կենսաթոշակների և նպաստների բարձրացման հնարավորությունները՝ հետվճարի մեխանիզմի միջոցով։ Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս՝ առավելագույնը մինչև 10 հազար դրամ, ինչը թույլ է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ավելացնել իրենց եկամուտը՝ ՀՀ-ում գործող առևտրի կետերում գնումներ կատարելով անկանխիկ … Read more

Ֆոն դեր Լեյենը խոստանում է վաղաժամկետ ֆինանսավորում տրամադրել ․․․ ·

Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է վաղաժամ հասանելիություն 45 միլիարդ եվրոյի ֆինանսավորմանը՝ սկսած 2028 թվականից՝ Համընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության հաջորդ բյուջեի շրջանակներում՝ ֆերմերներին հանգստացնելու համար։ Մինչ Ֆրանսիայի աջակցությունը Մերկոսուրի համաձայնագրին մնում է խիստ անորոշ, բոլորի հայացքները ուղղված են Իտալիային։ Վարչապետ Մելոնին ողջունել է առաջարկը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է ԵՄ ֆերմերներին վաղաժամ հասանելիություն 45 միլիարդ … Read more

Ալիևը մեծ ախորժակ ունի «Զանգեզուրի միջանցքով» ·

«Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից բեռները նույնպես կտեղափոխվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Մենք, բնականաբար, այն դիտարկում ենք հիմնականում որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող օղակ, բայց նաև որպես միջազգային տրանսպորտային միջանցք»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տեղական հեռուստաալիքներին հունվարի 5-ին տված հարցազրույցում, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։ Նա ընդգծել … Read more

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով․ կարգ և պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները: Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը … Read more

Անկանխիկ առևտրի դեպքում նպաստն ու թոշակը կարող են ավելանալ մինչև 22 տոկոսով․ 2026–ի փոփոխություններն ու ժողովրդագրության միտումները

2026–ին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու։ Դրանց մի մասն ուղղված է ժողովրդագրության բարելավմանը, մյուսները՝ խթանում են անկանխիկ առևտուրը։ Ժողովրդագրական խնդիրները մտագոհիչ են։ Եթե 2018 թվականից սկսած Հայաստանում ծնունդների թիվը կայուն էր՝ տարեկան մոտ 36 հազար երեխա էր ծնվում, ապա 2024–ին ծնվել է 34 հազար երեխա։ Այլ մտահոգիչ թվեր էլ կան․ … Read more

Բաքուն և Անկարան 15 տարվա ընթացքում 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Բաքուն և Անկարան 15 տարվա համաձայնագիր են ստորագրել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրից Թուրքիա 33 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 2-ին և նախատեսում է 33 միլիարդ … Read more

Իրանում կգործի միայն մեկ փոխարժեք, բացառություն կլինի միայն դեղորայքի և ցորենի գնման համար

«Իրանն այսօր». Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ 🔸Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական-արտոնյալը։ Վերջինս 42 հազար ռիալ էր և սահմանվել էր 2018-ին՝ բացառապես առաջնային նշանակության պարենամթերքի ու դեղորայքի … Read more