
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ներկայացրել է կենսաթոշակների և նպաստների բարձրացման հնարավորությունները՝ հետվճարի մեխանիզմի միջոցով։
Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս՝ առավելագույնը մինչև 10 հազար դրամ, ինչը թույլ է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ավելացնել իրենց եկամուտը՝ ՀՀ-ում գործող առևտրի կետերում գնումներ կատարելով անկանխիկ եղանակով։
Թորոսյանը տեղեկացրել է նաև մեկ այլ ծրագրի մասին, որը վերաբերում է բոլոր քաղաքացիներին և նախատեսում է 2 տոկոս հավելյալ հետվճար՝ անկանխիկ առևտրի դեպքում, եթե վճարումը կատարվում է ArCa քարտով։
Նրա խոսքով՝ եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց գործող քարտերը փոխարինեն ArCa քարտով, ապա կկարողանան ստանալ ոչ թե 20, այլ 22 տոկոս հետվճար։