Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով․ կարգ և պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները:

Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝

  • յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը,
  • յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:

Leave a Comment