Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի ավելի արդյունավետ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստը Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ … Read more

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, դրա ընդլայնման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի … Read more

Կառավարությունում կայացել է ԼՂ-ի հայ փախստականների կենսակայունացման և զբաղվածության աջակցության շրջանակի վերաբերյալ զարգացման գործընկերների մասնակցությամբ հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի հայ փախստականների կենսակայունացման և զբաղվածության աջակցության շրջանակի վերաբերյալ զարգացման գործընկերների մասնակցությամբ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ հինգ տասնյակ ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը անդրադարձել է բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման ընթացիկ իրավիճակին՝ բարձր գնահատելով գործընկերների հետ այս ուղղությամբ ձևավորված … Read more

Հիմա թուրքական եւ իսպանական փորձն է ուսումնասիրվում, որը համարվում է եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկը. Գեւորգ Պապոյան

ՀՀ կառավարության հերթական նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ի թիվս այլնի, քննարկվում էր 2024 եւ 2025 թվականներին կարկուտից 40-100 տոկոսով տուժած հողօգտագործողներին մասնակի փոխհատուցում տրամադրելու հարցը: Աջակցության ծրագիրը ընդգրկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերը։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ 2020 թվականից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, … Read more

Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի շուրջ 15 տոկոսով կրճատել պաշտպանական բյուջեն

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց 2026 թ-ի պետական բյուջեի նախագիծը։ Գրում է Ազատությունը: Ըստ այդմ, գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն … Read more

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Կառավարության որոշմամբ, սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։ Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 28.07.2025թ. «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության … Read more

Վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճը նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը. Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։ Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ … Read more

Կառավարությունում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոս 06,2025 20:50 Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին ներդրումային ծրագրեր և նախաձեռնություններ, … Read more

Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի … Read more

Փաշինյանի արձակուրդից հետո «գահընկեց» է անելու Տիգրան Խաչատրյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, առաջիկայում, իսկ ավելի ստույգ` Փաշինյանի արձակուրդից վերադառնալուց հետո, «գահընկեց» է արվելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ասում են, թե վերջինս մտերիմ շրջապատում իր «личный неприязнь» է արտահայտել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանդեպ։ Իսկ չար լեզուներն այս մասին հասցրել են նախ Արայիկին, հետո նաեւ իրենց բոլորի «վոժդ» Փաշինյանին։ Դե, … Read more