Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի ավելի արդյունավետ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ԱՃԹՆ Ստանդարտի ներդրման ընթացքի բարելավման հարցը:

Քննարկվել են նաև բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության կողմից ներկայացված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել են կառուցողական քննարկումներ:

Նիստի ընթացքում hատուկ անդրադարձ է կատարվել Երևանում անցկացվելիք ԱՃԹՆ միջազգային խորհրդի առաջիկա նիստին ևս:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment