Հարցնում են իրար. «ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից

Նորընտիր ազգային ժողովն արդեն չորրորդ օրն է աշխատում է։ Դեռևս ընթանում են ղեկավար կազմի ընտրությունները, բայց քաղաքական ուժերն արդեն հասցրել են ներկայացնել իրենց առաջին դիրքորոշումներն ու հակադրությունները։ Ի՞նչ խորհրդարան է ձևավորվում Հայաստանում, ինչպիսի՞ քաղաքական մշակույթ է նկատվում և ի՞նչ մարտահրավերներ են սպասվում նոր գումարման ԱԺ-ին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» … Read more

Հակառակ տնտեսական պատնեշների՝ հայկական միրգն ու բանջարեղենը ռուսական շուկա է հասնում երրորդ երկրների տարածքով

Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայկական գուղատնտեսական ապրանքների ապօրենի ներմուծման մի շարք դեպքեր է արձանագրել: Հիշեցնենք՝ մայիսից սկսած Ռուսաստանը առևտրային արգելքներ է կիրառում հայկական տարբեր ապրանքատեսակների համար: Չնայած դրան, արտադրանքը այս կամ այն ճանապարհով հասնում է սպառողին: Ի՞նչ նոր դեպք է արձանագրվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության Տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս-ադրբեջանական սահմանում, … Read more

«Երևանի մեռյալ ծովը»․ սիրված Աղի լճի տարածքը կբարեկարգվի

Երևանի ծայրամասում գտնվող Աղի լիճն ամռան ամենամարդաշատ վայրերից մեկն է։ Այստեղ գալիս են տարբեր պատճառներով․ ոմանք՝ հոդացավերը մեղմելու, մյուսները՝ մաշկային խնդիրների դեպքում աղի ջրի ազդեցությունից օգտվելու, շատերն էլ՝ պարզապես հանգստանալու։ Այցելուները վստահ են՝ լճի գլխավոր առավելությունը բուժիչ ջուրն է, իսկ քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում փոխել նաև տարածքի պայմանները։

Գրավիչ հայտարարություն, դատարկ բնակարան․ ինչպե՞ս են խաբում վարձակալներին

Սոցիալական ցանցերում վերջին շրջանում ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խարդախությունները։ Հանցավորները հրապարակում են գրավիչ հայտարարություններ, լուսանկարներ և առաջարկում շուկայականից ցածր գնով բնակարաններ՝ պահանջելով կանխավճար կամ ամրագրման գումար։ Կիբեռոստիկանությունը հորդորում է մինչև որևէ վճարում կատարելը համոզվել հայտարարության և վարձատուի իսկության մեջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին, և ի՞նչ կապ ունեն Գրոզնին և Գազան Երևանի մանկապարտեզների հետ․ ԱԺ նիստի ուշագրավ մանրամասները

9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակել է աշխատանքը։ Քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված երկրորդ թեկնածուի՝ Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը։ Երեկ այն ընդմիջվել էր կարծիքների փոխանակության փուլում։ Ելույթների համար հերթագրվել էր 46 պատգամավոր։ Այսօր իրենց ելույթներում պատգամավորները դարձյալ հպանցիկ են անդրադարձել բուն թեկնածուի ընտրության հարցին, և ինչպես նախորդ նիստերին, ավելի շատ փոխադարձ մեղադրանքներ են հնչել։Նիստի … Read more

ՍԴ-ն սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։ «Նաեւ այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում … Read more