Հակառակ տնտեսական պատնեշների՝ հայկական միրգն ու բանջարեղենը ռուսական շուկա է հասնում երրորդ երկրների տարածքով

Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայկական գուղատնտեսական ապրանքների ապօրենի ներմուծման մի շարք դեպքեր է արձանագրել: Հիշեցնենք՝ մայիսից սկսած Ռուսաստանը առևտրային արգելքներ է կիրառում հայկական տարբեր ապրանքատեսակների համար: Չնայած դրան, արտադրանքը այս կամ այն ճանապարհով հասնում է սպառողին: Ի՞նչ նոր դեպք է արձանագրվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության Տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս-ադրբեջանական սահմանում, անցակետում հայտնաբերվել են պղպեղով բեռնված բեռնատարներ և մասնագետները ենթադրում են, որ այդ պղպեղն աճեցվել է Հայաստանում՝ թեև համապատասխան պիտակավորումները, դրոշմավորումները վկայում են այն մասին, որ ապրանքը իրանական է: Մասնագետները ենթադրում են, որ իրանցի միջնորդները վերապիտակավորել են այդ ապրանքը, որ  ներկայացնեն որպես իրանական, իսկ իրականում գործ ունեն սովորական ռեէքսպորտի դրսևորման հետ, որի նպատակն է շրջանցել Ռուսաստանի առևտրային այդ հայտնի պատնեշները»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս է սովորաբար իրականացվում ռեէքսպորտը: Առևտրային արգելքները շրջանցելու փորձերը իրականում որքանո՞վ են արդյունավետ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment