Սոցիալական ցանցերում վերջին շրջանում ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խարդախությունները։ Հանցավորները հրապարակում են գրավիչ հայտարարություններ, լուսանկարներ և առաջարկում շուկայականից ցածր գնով բնակարաններ՝ պահանջելով կանխավճար կամ ամրագրման գումար։ Կիբեռոստիկանությունը հորդորում է մինչև որևէ վճարում կատարելը համոզվել հայտարարության և վարձատուի իսկության մեջ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: